ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը պետք է մակնշվի․ պահանջը խախտելու համար տուգանք է սահմանվում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Նկարը գեներացված է ԱԲ-ով։ 

Արհեստական բանականությամբ ստեղծված (սինթետիկ) բովանդակությունը՝ հատկապես deepfake-երը պարտադիր պետք է նշագրվեն մեդիայում։ Նման նախագիծ է ներկայացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր կլինեն ապահովել, որ սինթետիկ բովանդակությունն ունենա հստակ, լսելի կամ տեսանելի և ընթեռնելի մակնշում, որը պարունակում է «Գեներացված է ԱԲ-ի կողմից» կամ «Ստեղծված է ԱԲ-ի կողմից» նշումը։

Մակնշումը պետք կլինի իրականացնել հետևյալ եղանակներով՝

1) Տեսալսողական հաղորդման դեպքում՝ ցուցադրվի տեսանյութի ամբողջ ընթացքում, ինչպես նաև արտացոլվի նկարագրության դաշտում,

2) Լսողական հաղորդման, ինչպես նաև ձայնային բովանդակությամբ այլ նյութերի դեպքում՝ ներառվի երկու անգամ՝ լսողական հաղորդման սկզբում և վերջում, ինչպես նաև նկարագրության դաշտում,

3) Պատկերների դեպքում՝ արտացոլվի պատկերի վրա, ինչպես նաև, ներառվի պատկերի նկարագրության դաշտում։

Այն դեպքում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակություն չի հանդիսանում, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն։ Պարտականությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ բովանդակությունը ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային կամ մշակութային բնույթ ունի, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կարող է օգտագործվել ապատեղեկատվության նպատակով։

Պահանջները խախտելը կառաջացնի տուգանք՝ հասույթի 0.04 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Եվգենյա Համբարձումյան