Դատավորը մերժել է եկեղեցու ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը

Լուրեր

27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է գործով Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ հանդիսացող, փաստաբան Արա Զոհրաբյանի՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյան) գործով դատավորին հայտնած բացարկը։ Factor TV-ն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ միջնորդությունը ներկայացվել էր մարտի 6-ին։

Ըստ Զոհրաբյանի՝ գործը քննող դատավոր Էդգար Հովհաննիսյանը չի կարող քննել այն, քանի որ համատեղության կարգով նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ հանդիսացող դատավորը իր գործողություններով փաստացի կատարել և կատարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը։

Փաշինյանը գործի առնչությամբ հունվարի 10-ին հետևյալ գրառումն էր կատարել․ «Ասել եմ արդեն, որ …. Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և, հետևաբար, այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առ ոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։

Փաստաբանն ընդգծում է՝ հունվարի 10-ին Սարոյանն ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նշում է՝ հայցադիմումն օրենքի խախտմամբ ընդունել է վարույթ, Սարոյանի միջնորդությունը հայցի ապահովման վերաբերյալ օրենքի խախտմամբ բավարարել է, հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ ակնհայտ անհիմն կերպով դատավորը մերժել է, հանդիսանալով ԲԴԽ անդամ, նպաստել է եկեղեցու ներկայացուցչի անվանական թիրախավորմանը։

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը բացարկը մերժելու վերաբերյալ իր որոշման մեջ անդրադարձ է կատարել բոլոր 4 կետերին, որոնք մատնանշել է Արա Զոհրաբյանը։

«․․․Փաստում եմ, որ դատական ակտերը կայացրել եմ ինքնուրույն, զերծ եմ մնացել իմ խոսքով կամ վարքագծով կողմնակալություն դրսևորելուց և ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց, ինչպես նաև՝ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք ողջամտության սահմաններում կարող են ստեղծել բացարկի հիմքեր:

Հետևաբար, գտնում եմ, որ չեմ խախտել դատավորի վարքագծի որևէ կանոն, իսկ պատասխանողի ներկայացուցչի վկայակոչած հանգամանքները՝ դատավորի կողմից ՀՀ վարչապետի ցանկությունը կատարելու, իր պատկերացումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր հայտարարությանը հասցեական անդրադառնալու հետևանքով իր ու դատավորի փոխհարաբերություններում ժխտական վերաբերմունքի առկայության մասին, նրա սուբյեկտիվ ընկալման հետևանք են և դատավորի անաչառության մասին ողջամտորեն կասկած հարուցող, ինչպես նաև դատավորի կողմից իր հանդեպ կանխակալ վերաբերմունք ունենալու փաստը հավաստող տվյալներ չեն»,-որոշման մեջ նշել է դատավորը։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցադիմումը

Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու։ Նա պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հունվարի 10-ին արված հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Հայցադիմումը հունվարի 15-ին ընդունվել է վարույթ և մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանին։ Դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել և վերջինիս վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Չնայած դրան, հունվարի 27-ին Գարեգին Բ կաթողիկոսը կարգալույծ էր հռչակել Սարոյանին։

Նա Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում է:

Եվգենյա Համբարձումյան