Ինչ գործով են հարցաքննվել Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամները. մանրամասներ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամներ այսօր վկայի կարգավիճակով հրավիրվել և հարցաքննվել են Քննչական կոմիտեում։ Factor TV-ի տեղեկություններով՝ Վահան Տեր-Ղևոնդյանը, Գևորգ Դանիելյանը, Շահեն Կարամանուկյանը և Միքայել Մալխասյանը հարցաքննվել են Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին,  հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կարգալույծ հռչակված Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը, ինչի պատճառով Ավստրիայում երկու օր անց կայանալիք եպիսկոպոսաց ժողովին նրանք չկարողացան մեկնել. ժողովը դարձավ եպիսկոպոսաց հավաք, իսկ կաթողիկոսն ու մյուսները մասնակցեցին հեռավար։

Ըստ ամենայնի՝ այսօրվա հարցաքննությունը այս վարույթի շրջանակում է։ Երկու անձի հարցաքննությանը մասնակցած Ռուբեն Մելիքյանը վստահ է, որ հենց այսօր Խորհրդի աշխարհիկ անդամներին հարցաքննության հրավիրելը միտում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց այդ նույն ժամին պետք է կայանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։

«Շատ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր հրավիրվել է վկայի կարգավիճակով հարցաքննության այն նույն ժամին, երբ որ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Ըստ էության՝ սա նույնպես եղել է միջամտություն Գերագույն հոգևոր խորհրդի, այսինքն՝ Մայր Եկեղեցու ներքին գործերին։ Անուղղակի միջամտություն, իհարկե, բայց այնուամենայնիվ միջամտություն։ Որևէ հրատապություն ես չեմ պատկերացնում, և չեմ կարծում, որ որևէ մեկը պատկերացնի»,- նշում է փաստաբանը։

FactorTV-ն փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Քննչական կոմիտեից, սակայն ի պատասխան մեր հարցմանը նշեցին՝ չեն մեկնաբանում։

 

Ռոզա Վարդանյան