Օտար երկրից փորձում են միջամտե՞լ ՀՀ ընտրություններին․ ում է ակնարկում հատուկ ծառայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մոսկվայից եկել եք, որ մեր դեմ քվեարկե՞ք»․ Փաշինյանի այս հումորին այսօր լուրջ տոնայնությամբ անդրադարձավ  Արտաքին հետախուզության ծառայությունը։ Հայտարարություն հրապարակվեց այն մասին, որ օտար երկրից փորձում են  միջամտել Հայաստանում սպասվող ընտրություններին։

«Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական  տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»,- ասվում է հայտարարությունում։

Factor TV-ն դեռ շաբաթներ առաջ էր այս հայտարարության հետքերով գնացել․ Ազգային անվտանգության ծառայությունից փորձել էինք պարզել՝ կառույցն արձանագրե՞լ է Ռուսաստանից Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացում, ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներից քանի՞սն ունի երկքաղաքացիություն և Հայաստանում ընտրելու իրավունք։ Հարց էինք ուղղել նաև 2021, 2018 և 2017 թվականների ընտրությունների ժամանակ երկքաղաքացիների, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների մասնակցության ցուցանիշի վերաբերյալ։ ԱԱԾ-ն 4 օր անց կարճ պատասխան էր տվել՝ հայցվող տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին։ 

Գրավոր հարցում էինք ուղարկել նաև ՆԳՆ, թե ՌԴ-ում մշտական բնակվող ՀՀ քանի՞ քաղաքացի կամ որևէ կարգավիճակ ունեցող կա, քանի՞սն ունեն Հայաստանի և Ռուսաստանի երկքաղաքացիություն, և հունիսի 7-ին քանի՞սը կունենան ընտրելու իրավունք։ Մեզ ուղղորդել էին դիմել ԱԳՆ, հարցումն ուղարկել ենք, դեռ պատասխան չկա։ Մինչ այդ, իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են խոսել ահազանգերի մասին։

«Գրում են, որ մարդկանց ուզում են բերել ընտրությունների համար, մարդկանց ասում են, որ Ձեզ գումար կտանք, որ գաք ընտրություններին մասնակցեք»,- Factor TV-ի տաղավարում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

Պատգամավորից մինչև վարչապետ ու ԱՀԾ չեն հստակեցնում, ի վերջո, ո՞ր ուժի օգտին է միջամտության փորձ արվում։

«Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, որ չի հասկանում, թե որ երկրի մասին է խոսքը, և չկա մի մարդ, որ չի հասկանում, թե որ ուժի մասին է խոսքը։ Ես անկեղծորեն չեմ հավատում, որ կան այդպիսի մարդիկ»,- նշում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Թեև պատգամավորը նույնպես անուն չի տալիս, բայց իշխանական գործիչները սլաքններն անուղղակիորեն ուղղում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմ։ Գաղտնիք չէ, որ քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն ունի։ Կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը կարծում է՝ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը պետք է հասցեական լինի։

«Պետք է որոշակիորեն հայտարարությունն արվի, ոչ թե անուղղակի կերպով մարդկանց մոտ նման տագնապալից տրամադրություններ ձևավորվեն։ Որ քաղաքացիները, օրինակ Դուք՝ որպես լրագրող, կամ երկրորդ անձը՝ որպես զուտ մեր երկրում ընտրական իրավունք ունեցող քաղաքացի, կարողանան այս իրավիճակը տեղայնացնել մեզ վրա, մեր քաղաքական ուժի վրա»,- ասում է նա։

Մելոյանի կարծիքով՝ նմանօրինակ մեկնաբանությունները կարող են անհավասար պայքարի տանել․ «Սա անթույլատրելի է, և հենց նման միջամտությամբ կրկին ընտրական գործընթացի հավասարության սկզբունքն է խախտվում, որովհետև ընտրական պրոցեսի մասնակցող քաղաքացիների վերաբերյալ տարամեկնաբանելի վերաբերմունք են ձևավորում, այդ թվում՝ պետական մարմինների ռեսուրսն ու գործառույթները ներառելով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի վախեցնում ՌԴ-ից ՀՀ քաղաքացիներին ընտրության բերելու հեռանկարը, քանի որ իրենց հարցումներին հղում անելով՝ վստահություն է հայտնում՝  84,5 տոկոսն իրենց աջակիցներն են․ «Ես համոզված եմ, որ եթե այդ խողովակով մարդիկ գալու են, այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»։

Եթե արդյունքները հօգուտ Փաշինյանի են լինելու, ապա ինչո՞ւ է իշխանությունն այսքան մտահոգված։ 

«Հակաօրինական է այն, ինչ տեղի է ունենում։ Երկրորդ՝ դա ճնշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Երրորդ՝ դա միջամտություն է ՀՀ ներքին գործերին։ Չորրորդ՝ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող բան է»,- ասում է Վահագն Ալեքսանյանը։

Արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանն արդեն արձագանքել է Ներքին գործերի նախարարությունը․ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտե։ Կոմիտեից Factor TV-ին տեղեկացրին՝ հաղորդումը ստացվել է, ուսումնասիրության փուլում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան