Տուժողի մտերիմն է հայտնել բնակարանում առկա գումարի ու թանկարժեք զարդերի մասին․ 7 անձ կալանավորվել է 

Լուրեր

19.08.2026 | 11:11
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
19.08.2026 | 11:09
«Ուղիղ խոսքը էշին են ասում». Հասմիկ Հակոբյանի հարցերը Արեգա Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:06
«Բավարիայի» աստղը դարձյալ ուշագնաց է եղել հանդիպման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:58
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
19.08.2026 | 10:55
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը համակարգչային եղանակով ավելի քան 2.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
19.08.2026 | 10:49
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
19.08.2026 | 10:23
Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի
19.08.2026 | 10:11
ՌԴ-ն Հայաստանից սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց է սպասում․ Ռոսսելխոզնադզոր
19.08.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
19.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածությունը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 09:54
Ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար
19.08.2026 | 09:47
Նախկինում դատապարտված 266 անձ Ոստիկանության հատուկ միջոցառումներով բաժիններ է ներկայացվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից  կատարված բնակարանային գողության դեպքը. 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն:

Նախաքննության ընթացքում պլանավորված և իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև հանցավոր կազմակերպության մեկ այլ անդամի ինքնությունը, ով տուժողի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ, նախապես իմանալով վերջինիս ծննդյան տարեդարձն այլ վայրում անցկացնելու, ինչպես նաև տուժողի բնակարանում առկա գումարի, թանկարժեք զարդերի և այլ իրերի առկայության մասին, իրեն հայտնի տեղեկությունները տրամադրել է հանցավոր կազմակերպության անդամներին, դեպքին նախորդող օրերին մատնացույց արել բնակարանի գտնվելու վայրը, ինչպես նաև նախապես ընտրել փախուստի համար հավանական ճանապարհները:

Հանցավոր կազմակերպության անդամների բնակարաններում, ինչպես նաև նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում կատարված միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է  ինչպես հափշտակված գողոնի մի մասը, այնպես էլ բնակարանային գողություն կատարելու, բնակարանի դռներ բացելու, միմյանց հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ իրեր և առարկաներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 7-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելը), իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գողությանն օժանդակելը) և 46-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելուն օժանդակելը):

7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել նաև, որ հանցավոր կազմակերպության անդամները նախկինում նույնպես կատարել են տարբեր հանցանքներ: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանցավոր կազմակերպության կողմից կատարված արարքները բացահայտելու և քրեաիրավական գնահատական տալու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։