Բեյրութում հյուրանոցի վրա հարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել․ Իսրայելը հայտարարում է, որ թիրախը իրանցի հրամանատարներն էին

Լուրեր

27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

4 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել են Բեյրութի կենտրոնում գտնվող «Ռամադա» հյուրանոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։

Իսրայելի զինվորականները մարտի 8-ի վաղ առավոտյան հարված են հասցրել հյուրանոցի սենյակներից մեկին։ Գործակալությունը նշում է, որ սա առաջին իսրայելական հարվածն է Բեյրութի կենտրոնին այն պահից ի վեր, երբ անցյալ շաբաթ վերսկսվել են մարտական գործողությունները Իսրայելի և Հեզբոլլահի միջև։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել է, որ իրականացրել է ճշգրիտ հարված Բեյրութում գործող «Քուդս» ուժերի լիբանանյան կորպուսի առանցքային հրամանատարների դեմ։

«Քուդս» ուժերը հանդիսանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումը։ Ըստ Իսրայելի հայտարարության՝ նրանք զբաղվում էին Իսրայելի դեմ հարձակումների պլանավորմամբ։ Իսրայելական զինվորականների պնդմամբ՝ հարվածից առաջ ձեռնարկվել են միջոցներ «քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար»։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքում սկսված նոր պատերազմի մեջ այն բանից հետո, երբ լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը սկսել է հարձակումներ իրականացնել Իսրայելի դեմ։ Թեհրանի աջակցությունը վայելող այդ խմբավորումը այսպես է պատասխանել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներին։ Ի պատասխան՝ Իսրայելը սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին, ինչպես նաև Բեյրութի մերձակայքին։

Իշխանությունների տվյալներով՝ Լիբանանում հրետակոծությունների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ, իսկ հարյուր հազարավոր լիբանանցիներ ստիպված են եղել լքել իրենց տները։