Մենք հարգում ենք հարևան երկրների ինքնիշխանությունը, բայց կշարունակենք հարձակվել իսրայելական և ամերիկյան թիրախների վրա. իրանցի զինվորականներ

Լուրեր

27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
Բոլորը

Իրանի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, որի կազմում են բանակը, իրավապահ ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), մեկնաբանել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը չի հարձակվի հարևան երկրների վրա, եթե դրանք առաջինը չհարվածեն։

Իրանական իշխանություններին մոտ կանգնած Mehr News գործակալության փոխանցմամբ՝ զինվորականները նշել են, որ Իրանը «հարգում է հարևան երկրների շահերն ու ազգային ինքնիշխանությունը և նրանց նկատմամբ թշնամական գործողություններ չի իրականացրել»։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Միաժամանակ հայտարարությունում նշվում է, որ տարածաշրջանում՝ ցամաքում, ծովում կամ տիեզերքում գտնվող ԱՄՆ-ին և «սիոնիստական ռեժիմին» պատկանող բոլոր ռազմական բազաներն ու օբյեկտները կդիտարկվեն որպես Իրանի զինված ուժերի հզոր հարվածների հիմնական թիրախներ։

Իրանական հեռուստատեսությամբ Փեզեշքիանի՝ ներողություն պարունակող ուղերձի հրապարակումից հետո Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը հայտարարել են, որ Իրանը փորձել է հարվածներ հասցնել իրենց տարածքին։

Իսկ ԻՀՊԿ-ն նախագահի հայտարարությունից հետո հաղորդել է ԱՄԷ-ում գտնվող «Ալ-Դաֆրա» ռազմական բազայի վրա «հաջող հարձակման» մասին՝ պնդելով, որ այն կարևոր դեր է ունեցել ԱՄՆ-ի գործողություններում։ Այս տեղեկությունը անկախ աղբյուրներով դեռ չի հաստատվել։