Ադրբեջանը 12 ժամով փակում է Իրանի մոտ իր օդային տարածքը, դադարեցնում սահմանին բեռնատարների երթևեկությունը

Լուրեր

18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Բոլորը

Նախիջևանի օդանավակայանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Ադրբեջանը որոշել է փակել երկրի հարավում օդային տարածքը՝ «օպերատիվ պատճառներով»։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով օդաչուներին ուղղված համապատասխան ծանուցմանը (NOTAM), գրում է Current time-ը:

Բացի այդ, Ադրբեջանի նախարարների կաբինետը հայտարարել է Իրանի հետ պետական ​​սահմանով բեռնատար մեքենաների տեղաշարժը դադարեցնելու որոշման մասին։

«Հաշվի առնելով [Նախիջևանի վրա] հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակը, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, Նախարարների կաբինետը համապատասխան որոշում է կայացրել՝ ամբողջությամբ դադարեցնել բեռնատարների (ներառյալ՝ տարանցիկ բեռների) տեղաշարժը ադրբեջանա-իրանական պետական ​​սահմանի բոլոր անցակետերով»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ  մարտի 5-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումներ են իրականացվել Իրանի տարածքից՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածները որակել էր որպես ահաբեկչական հարձակում և պահանջել Իրանից՝ ներողություն խնդրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի