Իրանն ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի դեմ. Ալիևը հայտնել է ԶՈՒ-ն թիվ մեկ պատրաստվածության վիճակի բերելու մասին

Լուրեր

05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ երկրի Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել՝ կապված Նախիջևանի տարածքին իրանական ԱԹՍ-ների հարվածի հետ։

«Իրանն անօդաչու թռչող սարքերի միջոցով ռմբակոծել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը։ Նպատակակետերը քաղաքացիական օբյեկտներն էին։ Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դրա տերմինալի շենքը, դպրոցը և այլ տարածքներ դավաճանաբար ռմբակոծվել են Իրանի կողմից։ Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը. այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։ Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, ներողություն խնդրեն, այս ահաբեկչական հարձակման համար պատասխանատուները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է նա։

Ալիևը հավելել է, թե «առաջին դեպքը չէ, երբ Իրանի պետությունն ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ»՝ հիշեցնելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը։

Նա, միաժանակ, հավելել է, որ Ադրբեջանը չի մասնակցել և չի մասնակցելու Իրանի դեմ գործողություններին՝ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա․ դա Բաքվի դիրքորոշումն է։

«Իրանական կողմը բազմիցս հայտարարել է, հատկապես՝ անցյալ տարվա բախումներից հետո, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան պետության դեմ: Մենք դա թույլ չենք տա, ինչպես թույլ չենք տվել մինչև այսօր: Ճիշտ է, անցյալ ամռանը և հետագայում Իրանն անհիմն մեղադրանքներ հնչեցրեց մեր դեմ: Իրանի պետական ​​կառույցների կողմից վերահսկվող լրատվամիջոցները չարագործ զրպարտչական արշավ սկսեցին Ադրբեջանի դեմ՝ մեր երկիրը վարկաբեկելու և Իրանում ապրող մեր հայրենակիցների կարծիքը փոխելու համար։ Նրանք լավ գիտեն, որ այսօր անկախ ադրբեջանական պետությունը հույսի աղբյուր է Իրանում ապրող շատ ադրբեջանցիների համար, հետևաբար, մեզ իրանական հանրության առջև վարկաբեկելու, զրպարտելու և վարկաբեկելու փորձերը հենց այս նպատակն էին հետապնդում: Դրա համար որևէ հիմք չկար»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:Ըստ նրա`Բաքուն որևէ շահագրգռվածություն չունի հարևան երկրների դեմ որևէ գործողություն իրականացնելու հարցում։

«Մենք պաշտպանում ենք և պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Ճիշտ այնպես, ինչպես վերջ դրեցինք հայկական օկուպացիային, մենք պատրաստ ենք ցուցադրել մեր ուժը ցանկացած չարամիտ ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա այդ մասին», – հայտարարել է Ալիևը։

Նա նաև հայտնել է, որ սահմանի պաշտպանության վերաբերյալ համապատասխան հրահանգներ են տրվել․ «Մեր զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական ​​սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ուժերը, բերվել են բարձր մարտական ​​պատրաստության, թիվ մեկ պատրաստվածության վիճակի և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնել»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի