Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում

Լուրեր

18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանքն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
Բոլորը

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր կստորագրվի։ Նախագիծը կառավարության օրակարգում է։

Նախաձեռնությունը միտված է երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության խորացմանը և ռազմական հետախուզության ուղղությամբ փոխգործակցության իրավական հիմքի ձևավորմանը։

Համաձայնագրով նախատեսվում է՝ լիազորված մարմինների ղեկավարների պաշտոնական այցեր և աշխատանքային հանդիպումներ, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակում, մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, համագործակցության այլ ուղղությունների զարգացում՝ փոխադարձ համաձայնությամբ։

Փաստաթուղթը սահմանում է, որ կողմերը չեն իրականացնելու միմյանց դեմ ուղղված ռազմական հետախուզական գործունեություն, իսկ համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը ենթակա է պաշտպանության և չի կարող փոխանցվել երրորդ կողմի առանց համապատասխան գրավոր համաձայնության։

Նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական շահերին և բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրի՝ պաշտպանության ոլորտի բարեփոխումների դրույթներից։ Այն նպատակ ունի ընդլայնել ռազմական հետախուզության ոլորտում միջազգային համագործակցությունը և խորացնել երկկողմ փոխվստահությունը։

Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները հիմնված են 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված բարեկամության և համագործակցության պայմանագրի վրա, ինչը ստեղծել է լայն իրավական դաշտ երկկողմ կապերի զարգացման համար։

Նարեկ Կիրակոսյան