Նոր պաշտոնանկություններ ՆԳՆ-ում առանց բացատրության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՆԳՆ-ում պաշտոնանկությունները հաջորդում են մեկը մյուսին։ Նախարար Արփինե Սարգսյանի հրամանով ծառայությունից ազատվել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանը և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-վերլուծական վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։ 

«Վերջին երեսուն տարիներին միշտ եղել են և կլինեն փոփոխություններ, պաշտոնանկություններ։ Ի՞նչն է արտասովոր»,- զարմանում է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Մինչ համայնքային ոստիկանությունում պաշտոն զբաղեցնելը՝ Արթուր Բդոյանը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետն էր․ պաշտոնից ազատվել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի սպանությունից երկու օր անց։ Բայց ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց Բդոյանը նշանակվել էր ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետի տեղակալ։ 

«Իրավապահ մարմիններում ընդունված, այսպես ասած, կարգապահական՝ գրված կամ չգրված կարգապահական սանկցիաներից մեկը պաշտոնի նվազեցումն է»,- ասում է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Որքանո՞վ այս պաշտոնանկությոունները կապ ունեն վերջին շրջանում տեղի ունեցած աղմկոտ սպանությունների և նախորդ շաբաթվա ազատումների հետ։

«Ես չեմ բացառում, որ այս ծառայությունների նոր ղեկավարները որոշել են, որ այս կադրերը չեն համապատասխանում իրենց ակնկալիքներին և առաջարկել են այդ կադրերին փոխել»,- կարծիք է հայտնում Իոաննիսյանը։

Նա դրական է համարում պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ  Իսախանյանի պատշտոնանկությունը։ Ըստ հրապարակումների՝ Իսախանյանը 2024-ի մայիսի 31-ին ԱԳՆ շենքի մոտ բախումների ժամանակ պատռել էր ակցիայի մասնակիցների հագուստները։

Առանց պարզաբանումների պաշտոնանկությունները, կարծես, սովորական են դարձել․ վերջերս վարչապետի որոշումներով՝ պաշտոններով փոխվել էին Արամ Ղազարյանն ու Կամո Ցուցուլյանը։ Հունվարի 19-ին Կամո Ցուցուլյանը նշանակվել էր Ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն։ ՆԳ նախարարն իր ասուլիսի ժամանակ միայն ասել էր, որ դա հերթական կադրային փոփոխությունն է։ Սարգսյանի հրամանով երեկ ազատվել են նաև նախարարության ֆինանսաբյուջետային ու տնտեսական վարչությունների պետերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան