Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին հարվածները չեն հանգեցնի «անվերջ պատերազմի»

Լուրեր

28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:58
Սլովենիայի հետ առևտրատնտեսական համագործակցության թվերն աճում են, բայց կա նաև վատ նորություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում պնդել է, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողությունն Իրանում չի հանգեցնի «անվերջ պատերազմի»։ Միաժամանակ, նա գովաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը ավիահարվածների արշավը ղեկավարելու գործում, գրում է Politico-ն։

Նեթանյահուն ուրվագծել է պատերազմից հետո Իրանի ապագայի իր տեսլականը, որը, նրա խոսքով, կլինի «արագ և վճռական գործողություն»։

«Ես լսում եմ, որ մարդիկ ասում են՝ այստեղ անվերջ պատերազմ է լինելու։ Դուք անվերջ պատերազմ չեք ունենալու։ Սա արագ և վճռական գործողություն է լինելու, և մենք նախ ստեղծելու ենք պայմաններ, որպեսզի իրանցի ժողովուրդը վերահսկողություն ձեռք բերի իր ճակատագրի նկատմամբ՝ ձևավորելու իր սեփական ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը»,- ասել է նա։

Նեթանյահուն նաև ողջունել է ԱՄՆ նախագահի դերը հարվածներում։

«Երբեք Դոնալդ Թրամփի նման նախագահ չի եղել։ Նրա վճռականությունը, մտածողության պարզությունը, իրերի լուծման ձևը հասնում են իրերի էությանը։ Մենք շատ բախտավոր ենք, որ նա ազատ աշխարհի առաջնորդն է։ Մենք հանդիպեցինք Մար-ա-Լագոյում։ Եվ առաջին բանը, որ Դոնալդ Թրամփն ինձ ասաց, հետևյալն էր. «Գիտեք՝ մենք պետք է կանխենք Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը։ Մենք պետք է համոզվենք, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ստանա»։ Եվ նա դա էլ արեց»,- Իսյարելի վարչապետը։

Ներկայում Իրանին ավիահարվածներ հասցնելու որոշման մասին հարցին Նեթանյահուն պատասխանել է, որ Իրանը վերակառուցում էր իր հրթիռային ծրագիրն այնքանով, որ «մի քանի ամիսների ընթացքում անձեռնմխելի լիներ»։

«Եթե հիմա որևէ գործողություն չձեռնարկվեր, ապագայում որևէ գործողություն չէր կարող ձեռնարկվել»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի