Մեկ օրում հայտնաբերվել է երեք հետախուզվող․ ՆԳՆ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մեկ օրում հայտնաբերվել է ՌԴ-ի կողմից 3 հետախուզվող․ սպանության և անձի առևանգման, խարդախության և այլ մեղադրանքներով։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողների վերաբերյալ ստացած երեք օպերատիվ տեղեկություն իրացրին մեկ օրում՝ փետրվարի 27-ին։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայրաքաղաքի Մոսկովյան փողոցում հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում հաշվառված 45-ամյա տղամարդ։ ՌԴ իրավապահների կողմից հունվարի 19-ից նա հետախուզվում էր շրջակա միջավայրի պաշտպանության կաննոների խախտման, առանց նշանագրերի կիրառման ապրանքների տեղափոխման ու վաճառքի, վճարային գործիքների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների կամ գույքի օրինականացման մեղադրանքով։

Հաջորդ դեպքում գլխավոր վարչության ծառայողները համագործակցեցին Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ։

Նույն օրը՝ փետրվարի 27-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղում հայտնաբերվեց նույն գյուղի բնակիչ 45-ամյա մի կին։ Անցած տարվա դեկտեմբերից ՌԴ Սոչի քաղաքի իրավապահների կողմից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։

Հաջորդ դեպքով քրեական ոստիկանները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ։

Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին բերման ենթարկվեց ՌԴ քաղաքացի 23-ամյա տղամարդ, որն անցած տարվա սեպտեմբերի 19-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության և անձի առևանգման մեղադրանքով։

Երեք դեպքով էլ տեղյակ են պահվել հետախուզում նախաձեռնողները»,- ասված է հաղորդագրությունում։