«Արարատ-Արմենիայի» ֆան ակումբ․ Ոչ ֆուտբոլային պայքար հայկական ֆուտբոլում

Լուրեր

27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջատար «Արարատ-Արմենիայի» երկրպագուական ակումբ ԱԼՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ։

«Ոչ ֆուտբոլային պայքար հայկական ֆուտբոլում

Հարգելի հայ ֆուտբոլասեր հանրություն, օրեր առաջ հայտնի դարձավ, որ տարիներ շարունակ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում իր տնային հանդիպումները անցկացնելուց հետո «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության գարնանային հատվածի իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Կարճ ժամանակ անց կազմվեց առաջնության մոտակա՝ 18-րդ և 19-րդ տուրերի խաղացանկը. երկու տուրերում էլ «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումները միակն են, որ անցկացվելու են աշխատանքային օրերի և աշխատանքային ժամերի՝ ժամը 15։30, համապատասխանաբար մարտի 16-ին և մարտի 20-ին։

Ժամանակագրական զուգադիպությու՞ն. ամենևին։ Պարզապես ֆեդերացիան իր ողջ հմայքով կիրառում է իրեն հատուկ ոչ ֆուտբոլային, ինստիտուցիոնալ և վարչական միջոցներ՝ փորձելով «Արարատ-Արմենիային» խոչընդոտել հասնել ֆուտբոլային հաջողությունների։ Այնուամենայնիվ, ցանկանում ենք արձանագրել մի փաստ. նման մոտեցումը վնասում է միայն ու միայն երկրպագուին և բացահայտ նպատակ է հետապնդում զրկել թիմի երկրպագուներին իրենց թիմին աջակցելու հնարավորությունից։

Ֆուտբոլի մասսայականացման, առաջընթացի և զարգացման մասին ամեն հնարավոր առիթով ելույթ ունեցող ֆուտբոլային պաշտոնյաները ուղղակիորեն անում են ամեն հնարավոր բան, որպեսզի տեսնեն դատարկ տրիբունաներ երկրի լավագույն թիմերից մեկի խաղերին։ Պարոնայք, կողմնորոշվե՛ք։ Պիրոտեխնիկայի օգտագործման համար երկրաչափական պրոգրեսիայով աճող տուգանքները, մարզադաշտում պաստառներ և դրոշեր կախելու աբսուրդ արգելքները և նման բազմաթիվ այլ գործողություններ արդեն տևական ժամանակ է ինչ թիրախավորում են Հայաստանում առկա փոքրաթիվ երկրպագուական շարժումները, որոնցից մեկն էլ ԱԼՖԱ-ն է։ Վաղուց հայտնի է, որ ՀՖՖ-ն տառապում է երկրպագուական անհանդուրժողականությամբ։ Դրանում բավարար վառ կերպով համոզվեցինք անցյալ տարի այս օրերին։ Ֆուտբոլը երկրպագուինն է, իսկ ցանկացած անձ կամ մարմին, որ համաձայն չէ այս պնդման հետ կամ գործում է դրան հակառակ՝ ֆուտբոլում տեղ չունի։

Կոչ ենք անում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վերանայել արդեն կատարված որոշումները և զերծ մնալ հետագա փորձերից՝ խոչընդոտել հայ ֆուտբոլասերի՝ ֆուտբոլ դիտելու հնարավորությանը։ Կցանկանայինք նաև զրուցել ՀՖՖ-ում երկրպագուների հետ առնչվող հարցերի պատասխանատուի հետ։ Եթե նա, իհարկե, գոյություն ունի»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկից առաջ «Արարատ-Արմենիան» 15 խաղից հետո ունի 34 միավոր։ 2-4-րդ տեղերը բաժանող «Ուրարտուն» (15 խաղ), «Փյունիկը» (14 խաղ) և «Ալաշկերտը» (15 խաղ) վաստակել են 29-ական միավոր։ Գործող չեմպիոն «Նոան» 14 խաղից հետո 23 միավորով 5-րդ տեղում է։