«Հենց նավ մտանք՝ հարվածները սկսվեցին»․ Դուբայում գտնվող հայերը չեն կարողանում վերադառնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
Բոլորը

Դուբայում գտնվող լրագրող Նատա Հարությունյանը զբոսանավով պետք է երեք երկիր այցելեր ու հինգ քաղաքով շրջագայեր։ Այժմ կրուիզը չեղարկվել է, նավն էլ կանգնած է նավահանգստում։ 

ՀՀ ԱԳՆ-ն կարիքների գնահատում է իրականացնում, թռիչքի կազմակերպման դեպքում առաջնահերթությունը տրվելու է կանանց, երեխաներին, տարեցներին և առողջական խնդիր ունեցողներին։ Թե քանի հոգի է դիմել վերադառնալու համար, ինչ իրավիճակ է հայերի շրջանում, նախարարությունից դեռևս չեն նշում։ 

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor TV-ին փոխանցեց, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Մինչ այդ, Մերձավոր Արևելք հանգստի մեկնածները սոցցանցերում են տագնապած գրառումներ անում՝ փորձելով հասկանալ՝ ո՞ւր գնալ և ի՞նչ անել ապահով լինելու համար կամ ինչպե՞ս գտնել Հայաստան վերադառնալու տարբերակներ։ 

Իսրայելը, Կատարը, Սիրիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրություններն ամբողջությամբ կամ մասնակի փակել են իրենց օդային տարածքները։ Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայաններում։

Այս ընթացքում շարունակում են չեղարկվել դեպի Երևան ու Երևանից իրականացվող մի շարք թռիչքներ։ Այսօր չեղարկվել են Թեհրանից, Շարժայից, Աբու Դաբիից, Դուբայից ու Թել Ավիվից Երևան ժամանող չվերթները։ Չեն կայանա Երևանից չվերթները դեպի Թեհրան, Դուբայ, Շարժա և Աբու Դաբի։ Փակ գոտիները շրջանցելու և չվերթների ուղղությունը փոխելու պատճառով մյուս երկրներից եկող օդանավերն էլ ժամանում են ուշացումներով։

Ի դեպ, Աբու Դաբիից մասնակիորեն վերսկսել են թռիչքները․ Etihad Airways-ը պաշտոնապես վերսկսել է թռիչքներն այսօր տեղական ժամանակով 14:30-ին: Թռիչքներն իրականացվում են Օմանի օդային տարածքով։ Emirates-ը և FlyDubai-ը հայտարարել են, որ թռիչքները կվերսկսեն մարտի 3-ին։

Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ այսօր երեկոյան նախատեսում են աստիճանաբար բացել օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար:

Իսկ ահա Հորդանանն այսօրվանից բոլոր չվերթների համար ամեն օր ժամը 18:00-ից մինչև 09:00-ն ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը։

Իրաքի օդային տարածքը լիովին փակ է մինչև մարտի 4-ի կեսօր։ Իրանում թռիչքներն արգելված են առնվազն մինչև մարտի 3-ը։ Լիբանանն այսօրվա բոլոր թռիչքները չեղարկել է` հայտարարելով, որ իրավիճակը կվերանայի վաղը։

Դոհայի,  Քուվեյթի և Բահրեյնի օդային տարածքները շարունակում են փակ մնալ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան