Սերժ Սարգսյանը մանիպուլացնում է․ ՀԱԷԿ-ի փակումը կա՛ իր ստորագրած CEPA-ում

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 27-ի ճեպազրույցում ընտրողաբար է անդրադարձել Մեծամորի ատոմակայանի փակման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին և նրան վերագրել է բառեր, որոնք չեն ասվել։ Սարգսյանը ասել է

«Հայաստանի կառավարիչն ասում էր 2036 թվական։ Ինքներդ կարող եք CEPA-ն վերցնել, նայել՝ արդյո՞ք CEPA-ում էդպիսի բան կա։ Չկա։ Իսկ ցանկացած ատոմակայան ․․․ ինչ-որ պահի պետք է փակվի։ Մենք ոչ թե փակելու մասին ենք պայմանավորվել, պայմանավորվել ենք, բանակցել ենք 20 տարի երկարացնելու պայմանով։ Եվ շնորհիվ այդ բանակցությունների՝ այսօր ատոմակայանը գործում է»։

Մինչդեռ փետրվարի 11-ին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է հետևյալը․

«Այն, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, դա Հաապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնել է Սերժ Սարգսյանը»։

Այսինքն Փաշինյանը տարեթիվ չի նշել, ինչպես պնդում է Սարգսյանը։ Նա նշել է, որ Սարգսյանն է համաձայնել ատոմակայանի փակմանը՝ ստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիրը։

Իսկ բուն համաձայնագրում միջուկային համագործակցության մասին ասվում է հետևյալը․

«Այդ ոլորտում համագործակցությունը կներառի. <…> (ii) Մեծամորի ատոմակայանի փակումը և անվտանգ ապագործարկումը, ինչպես նաև դրա համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների ծրագրի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով այն նոր հզորություններով փոխարինելու անհրաժեշտությունը՝ ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմանները ապահովելու համար»:

Փաստացի, Սարգսյանի ասած 20 տարի ժամկետը որևէ կերպ հիշատակված չէ ԵՄ-ի հետ համաձայնագրում։ Այնտեղ միայն նշվում է, որ պետք է նախապես քայլեր ձեռնարկել ատոմակայանի փոխարեն նոր կարողություններ ստեղծելու ուղղությամբ։

Գարիկ Հարությունյան