Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15–20 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հիշեցրել է, որ 2024թ. ևս աշխատավարձերը վերանայել էին:
«Իսկ Երևանի երիտասարդական նվագախմբի մեր տաղանդավոր երեխաները Բեյրութում են՝ մասնակցում են հեղինակավոր Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին»,- հավելել է նա: