Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել

Լուրեր

28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
Բոլորը

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պլանավորում են գաղտնի կերպով միջուկային զենք և դրանց փոխադրման համակարգեր փոխանցել Ուկրաինային, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, գրում է The Moscow Times -ը:

Գերատեսչության տվյալներով՝ Լոնդոնն ու Փարիզը «ընդունում են, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ոչ մի հնարավորություն չի թողնում Ուկրաինայի զինված ուժերի ձեռքով Ռուսաստանի նկատմամբ իրենց այդքան ցանկալի հաղթանակին հասնելու համար», սակայն նրանք պատրաստ չեն դա ընդունել: «Կարծիք կա, որ Ուկրաինան պետք է հագեցած լինի «վունդերվաֆեով» (հրաշք զենքով): Կիևը կկարողանա ապահովել ռազմական գործողությունների դադարեցման ավելի բարենպաստ պայմաններ, եթե ունենա միջուկային ռումբ կամ առնվազն, այսպես կոչված, «կեղտոտ» ռումբ», նշում է ՌԴ ԱՀԾ-ն:

Հատուկ ծառայությունը պնդում է, թե  Լոնդոնն ու Փարիզը ներկայումս քննարկում են Կիևին M51.1 սուզանավից արձակվող բալիստիկ հրթիռներից մեկի ֆրանսիական TN75 փոքր չափի մարտագլխիկը փոխանցելու հնարավորությունը։ Նշվում է, թե Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան գիտակցում են, որ իրենց գործողությունները կհանգեցնեն միջազգային իրավունքի, առաջին հերթին՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտման, և, հետևաբար, նրանց ջանքերը «կենտրոնացած են Կիևի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը Ուկրաինայի մշակման արդյունք ներկայացնելու վրա»։

Հետախուզական գործակալությունը սպառնացել է, որ Լոնդոնն ու Փարիզը պատասխանատվության կենթարկվեն Կիևին միջուկային ռումբ փոխանցելու համար։

Անցյալ տարվա աշնանը ՌԴ ԱՀԾ-ը հայտարարել էր, թե  արևմտյան երկրները պատրաստվում են դիվերսիա իրականացնել Զապորոժեի ատոմակայանի  դեմ՝ «հալեցնելով դրա միջուկային ռեակտորների միջուկը»։ Հետախուզության տվյալներով՝ գործողությունը, ենթադրաբար, մշակվել է բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնում՝ «գտնելու ուղիներ՝ շտապ փոխելու ուկրաինական հակամարտության ընթացքը, որը բացասական է արևմտականների համար, և դրա հասարակական ընկալումը Արևմուտքում»։ Ավելին, հետախուզական ծառայությունը շեշտում էր, թե «եվրոպական ՆԱՏՕ-ականները» տեղեկատվական գործողության շրջանակներում մտադիր էին համոզել հանրությանը, որ Մոսկվան է մեղավոր միջուկային աղետի համար։

ԱՀԾ-ն նաև հաղորդել էր, որ Ուկրաինան ռուսական և բելառուսական ստորաբաժանումների քողի տակ նախապատրաստում է Լեհաստան  «սադրիչ ներխուժում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի