ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից

Լուրեր

29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ զորքերը երկուշաբթի օրը սկսել են դուրս գալ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իրենց ամենամեծ բազայից, հայտնել են սիրիական ռազմական և անվտանգության երեք աղբյուրներ, գրում է Reuters-ը։

Ականատեսների վկայությամբ՝ երկուշաբթի առավոտյան տասնյակ բեռնատարներ, որոնցից մի քանիսը զրահապատ մեքենաներ էին տեղափոխում, լքել են Հասակա նահանգի Քասրակ բազան։ Ավելի ուշ Reuters-ը տեսանյութում է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բեռնատարները երթևեկում Ղամիշլիի ծայրամասում։

Քասրակը Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետության» դեմ պայքարի համաշխարհային կոալիցիայի գլխավոր կենտրոնն է, որտեղ ամերիկյան զորքերը տեղակայվել են ավելի քան տասը տարի առաջ՝ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) հետ համագործակցությամբ ջիհադիստական ​​խմբավորման դեմ պայքարելու համար։

Սիրիական աղբյուրներից մեկը՝ ԱՄՆ ծրագրերի մասին տեղեկացված զինվորական պաշտոնյան, ասել է, որ դուրսբերումը, ենթադրաբար, կտևի մոտ մեկ ամիս, սակայն դեռևս պարզ չէ՝ բազայից դուրսբերումը ժամանակավոր է, թե մշտական։

Երկրորդ սիրիական աղբյուրն ասել է, որ դա կտևի մի քանի շաբաթ։

Այն բանից հետո, երբ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած կառավարական ուժերը անցյալ ամիս քրդական SDF-ից գրավեցին հյուսիս-արևելքի մի շարք տարածքներ, ԱՄՆ ուժերը դուրս են եկել Հասակե նահանգի ալ-Շադդադի բազայից և ալ-Թանֆ կայազորից, որը գտնվում է Սիրիայի՝ Իրաքի և Հորդանանի հետ սահմանի հատման կետում։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան չորեքշաբթի օրը Reuters-ին  հայտնել է, որ որոշ ամերիկյան զորքեր լքում են Սիրիան «կանխամտածված և պայմանների վրա հիմնված անցումային շրջանի» շրջանակներում։

Պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ի մեծածավալ ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ՝ հաշվի առնելով Սիրիայի կառավարության «պատրաստակամությունը ստանձնելու իր սահմաններում ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի հիմնական պատասխանատվությունը»։

The Wall Street Journal-ը անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում իր մոտ 1000 զինծառայողներին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի