Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
Բոլորը

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց, որ Աջափնյակ վարչական շրջանում քաղաքաշինական ներդրումային ծրագրի երկփուլ մրցույթը կայացել է։

«Նախաորակավորման փուլում մասնակցել են յոթ միջազգային և տեղական ընկերություններ, որոնցից երկուսն արդեն որակավորվել և ստացել են ամբողջական առաջարկներ ներկայացնելու հրավեր»,- ասաց Բաբայանը։

Ըստ նրա՝ առաջարկների ներկայացման վերջնաժամկետը մարտի 3-ն է, որից հետո կկատարվի տեխնիկական առաջադրանքի վերջնական ձևակերպում, կանցկացվեն բանակցություններ և կկնքվի պայմանագիր։ Նախատեսվում է, որ աշխատանքները կմեկնարկեն հունիսի կեսերից։

Անետա Բաբայանի խոսքով՝ ընկերությունները պետք է ներկայացնեն Աջափնյակի մետրոյի կայարանի հարակից տարածքի հայեցակարգային լուծումներ ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ՝ ներդրումային ծրագրի բիզնես մոդելի մշակմամբ։

Տիգրան Ավինյանը նշեց, որ ծրագրի հիմնական տրամաբանությունն այն է, որ մետրոյի կայարանի տարածքում ձևավորվի բիզնես կենտրոն կամ այլ ներդրումային լուծում, որը ֆինանսապես կենսունակ կլինի և կօգնի մեղմել կայարանի կառուցման ծախսերը։

Մանրամասները՝ տեսանյութում։