Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
Բոլորը

«Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 33/1 հասցեում գտնվող թիվ 40 մսուր-մանկապարտեզի հին շենքի քանդման, նորի կառուցման և բակի բարեկարգման, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Կորյունի 8 հասցեում գտնվող թիվ 1 մսուր-մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթները կայացել են, նախագծման աշխատանքները մեկնարկել են»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեց շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ ընթացքի մեջ են Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 7/1 հասցեում գտնվող թիվ 59 մանկապարտեզի շենքի քանդման, նոր մանկապարտեզի կառուցման և բակի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։

Ըստ տեխնիկական առաջադրանքի՝ երեք մանկապարտեզները կունենան ֆիզկուլտուրայի և հանդիսությունների դահլիճներ, ինչպես նաև կհագեցվեն բոլոր անհրաժեշտ ժամանակակից համակարգերով՝ օդափոխության, հակահրդեհային, տեսահսկման, ջրահեռացման և այլն։ Բակերում նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ, տեղադրել մանկական խաղասարքեր և տաղավարներ, իրականացնել կանաչապատման աշխատանքներ։

Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նաև Ծարավ աղբյուր թաղամասում մանկապարտեզի շինարարության մեկնարկի ժամկետներով։ Թևոսյանը տեղեկացրեց, որ շինարարության մեկնարկը պայմանավորված է գնումների ընթացակարգով։

Մանրամասները՝ տեսանյութում։