Հովհաննես Համբարձումյան․ Կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի չեմպիոն «Նոայի» ավագ Հովհաննես Համբարձումյանը նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով։

«Տպավորությունները ֆանտաստիկ են։ Երևի, կարիերայիս ամենակարևոր գոլը խփեցի։ Իմ կարծիքով, նաև հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ամենակարևոր գոլն էր, որը հաղթանակ պարգևեց։ Շարժվում ենք առաջ, առջևում ևս մեկ կարևոր խաղ կա։ Մեկ շաբաթ անց կայանալիք պատասխան խաղը կորոշի, թե որ թիմն է գնում առաջ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, նրանք ֆանտաստիկ են։ Նրանք մեր 12-րդ խաղացողն են, և դրանում ամեն ինչ ասված է։ Ամենադժվար պահերին երկրպագուները մեր կողքին են և առաջ են մղում մեզ»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը, որի գոլն ՈՒԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել էր Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն գոլերի թվում։

«Նոայի» ու «ԱԶ Ալկմարի» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Նիդերլանդներում։