Տուգանվել է Սարգիս Կարապետյանին սպասարկող «Մայբախ»-ի վարորդը

Լուրեր

25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի որդուն՝ Սարգիս Կարապետյանին սպասարկող «Մայբախ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տուգանվել է մեքենան չթույլատրված վայրում կայանելու համար։

Factor TV-ն այսօր արձանագրել էր, որ «Ուժեղ Հայաստան» գրառմամբ թանկարժեք մեքենա է Սարյան փողոցում կայանված երևեկելի երկրորդ գծում։ Այս առնչությամբ ՆԳՆ-ից Factor TV-ին փոխանցեցին․«Պարեկային ծառայողները նշված տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»։

ՆԳՆ ոստիկանության կազմած արձանագրությունները ներառում են երկու տուգանք՝ 5 և 20 հազար դրամի, ինչպես նաև հանվել է 0,5 միավոր։ Արձանագրենք, որ այս գումարը միլիարդատեր Կարապետյանի ընտանիքի համար չնչին է, բայց այստեղ ուշագրավ է հանգամանքը, որ ուժեղ Հայաստան կերտելու հավակնություն ներկայացրած գործչի որդին՝ Սարգիս Կարապետյանը, առնվազն չի փորձում կանխել երթևեկության կանոնների խախտումը իր վարորդի կողմից։

Նշենք՝ Factor TV-ի տեսախցիկն արձանագրել է, որ Սարյան փողոցի սրճարաններից մեկի դիմաց շուրջ 200 հազար դոլար արժեքով մեքենան կայանված է մոտ 20 րոպե, իսկ թե դրանից առաջ որքան է կայանված եղել, պարզ չէ։ Թեմայի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության լրատվականից, սակայն, խոսնակը տեղեկացրեց, որ ավելի ուշ կպատասխանի։

Նարեկ Կիրակոսյան