Հռոմում ներկայացվել է Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը

Լուրեր

04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ  Հռոմում կայացել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի առաջիկա նախագահության ներկայացման միջոցառումը, որտեղ Հայաստանը ներկայացրել է 2026 թվականին Երևանում կայանալիք համաժողովի տեսլականը։

«Փետրվարի 16-ին Հռոմում, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի իրականացման հարցերով օժանդակ մարմնի 6-րդ նիստի շրջանակում, Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախաձեռնությամբ անցկացվեց առաջիկա նախագահության ներկայացման տեղեկատվական միջոցառում։

Այն հարթակ էր՝ ներկայացնելու Հայաստանի՝ որպես հաջորդ համաժողովի նախագահող կողմի մոտեցումները և 2026 թվականին Երևանում կայանալիք COP17 նախապատրաստական աշխատանքների հիմնական ուղղությունները։

Միջոցառման ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է ղեկավարել կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացները թափանցիկ, ներառական և հավակնոտ մոտեցումներով՝ սերտ համագործակցությամբ և համատեղ պատասխանատվության գիտակցումով։ Երևանում կայանալիք համաժողովը պետք է դառնա գործողությունների իրական խթան, որպեսզի միջազգային հանձնառությունները վերածվեն չափելի արդյունքների։

Նախարարն առանձնացրեց համաժողովի կարևոր վերջնարդյունքը՝ աշխարհի կենսաբազմազանության պահպանության 2030 թվականի նպատակների իրականացման առաջընթացի առաջին համապարփակ գնահատում։ Այդ գնահատումը պետք է օգնի հստակ տեսնել՝ ինչն է արդեն իրականացվել, որտեղ են դեռ խնդիրներն ու բացերը, և ինչ գործնական քայլեր են անհրաժեշտ առաջընթացն արագացնելու համար։ Այս համատեքստում կարևորեց երկրների կողմից ազգային զեկույցների ժամանակին ներկայացումը՝ որպեսզի ընդհանուր գնահատումը հիմնված լինի ամբողջական և հավաստի տվյալների վրա։

Նախարարը շեշտել է նաև ֆինանսավորման կարևորությունը․ կենսաբազմազանության պահպանության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են բավարար, հասանելի և կանխատեսելի ֆինանսական միջոցներ, և Հայաստանը պատրաստ է աշխատել գործընկերների հետ՝ տարբեր մոտեցումները համակարգելու և գործնական լուծումներ գտնելու ուղղությամբ։

Նախարարն առանձին ուշադրության արժանացրեց համաժողովին մասնակից բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների դերակատարությունը՝ որպես բնության պահպանության կարևոր գործընկերների։ Անդրադարձավ նրանց գիտելիքի և փորձի լիարժեք հաշվի առնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև այն, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն արդյունավետ ու իրական մասնակցությամբ՝ արդյունք ապահովելու նպատակով։

Ելույթներով հանդես եկան նաև ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիաի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, ԱԳՆ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Մասնակցել են COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, Իտալիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում ծավալված քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, որ կենսաբազմազանության կորուստը սերտ կապված է կլիմայի փոփոխության, հողերի վատթարացման և աղտոտման խնդիրների հետ։ Այս պատճառով Հայաստանը կարևորեց տարբեր բնապահպանական օրակարգերի միջև համագործակցության ամրապնդումը՝ լուծումների ազդեցությունն առավել մեծացնելու համար։

Միջոցառմանը ներկայացվեցին նաև մի շարք կազմակերպչական նախաձեռնություններ՝ ներառյալ համաժողովի վիզուալ խորհրդանիշը (լոգոն), նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև Երևանում կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողով անցկացնելու գաղափարը։

Միջոցառումն ամփոփվեց պարզ ուղերձով՝ ժամանակն է գործելու բնության համար, որպեսզի համաշխարհային պայմանավորվածությունները վերածվեն իրական փոփոխությունների՝ հանուն մարդկանց և բնության անվտանգ ապագայի»,- ասված է հաղորդագրությունում։