Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին

Լուրեր

17.02.2026 | 16:59
ՌԴ-ն ՀՀ-ի գործընկերն է, անընդհատ ասել, որ ռուսները եկան մեզ վնաս տալու, վնասակար խոսույթ է. Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:50
Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
17.02.2026 | 16:41
Արման Ծառուկյանը մարզվել է ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:30
ՔՊ-ն ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում  առաջադրել  է Վանիկ Օհանյանի թեկնածությունը 
17.02.2026 | 16:21
Վարչապետն ընդունել է ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին
17.02.2026 | 16:12
Մակրոնը Հնդկաստան այցի ժամանակ նախատեսում է Rafale կործանիչների խոշոր գործարք կնքել
17.02.2026 | 16:03
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին
17.02.2026 | 15:52
Չեք տապալելու Իրանը. Խամենեին սպառնացել է խորտակել ամերիկյան ավիակիրը
17.02.2026 | 15:43
«0 հարկը մեզ համար այդքան ընդունելի չի»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևեր»-ի տնտեսական զարգացման մոդելը
17.02.2026 | 15:35
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը
17.02.2026 | 15:30
Տաթևիկ Սիմոնյանը միացել է Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին
17.02.2026 | 15:26
Լուիս Էնրիկե․ Հնարավոր է՝ «Մոնակոյի» դեմ խաղանք առանց դարպասապահի
17.02.2026 | 15:18
Հռոմում ներկայացվել է Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
17.02.2026 | 15:10
84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեսի Ջեքսոնը
17.02.2026 | 15:04
Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կներգրավվի Ժնևում Իրանի և Վաշինգտոնի միջև  միջուկային բանակցությունների երկրորդ փուլին, գրում է Al Jazeera-ն։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին արդեն Շվեյցարիայում է՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններից առաջ հանդիպումներ ունենալու համար։

Հրապարակման մեջ նշվում է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածությունը մնում է բարձր՝ կարևորագույն բանակցություններից առաջ, քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջանում տեղակայում է երկրորդ ավիակիրը, իսկ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացնում է, որ Իրանի վրա ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանային պատերազմի։

Թրամփը լրագրողներին ասել է, որ երեքշաբթի օրվա քննարկումները նշանակալի են։

«Ես անուղղակիորեն կներգրավվեմ այդ բանակցություններին։ Եվ դրանք շատ կարևոր կլինեն։ Իրանը շատ կոշտ բանակցող է»,- ասել է նա։

Գործարքի հեռանկարների մասին հարցին Թրամփը պատասխանում է, որ Իրանը դասեր է քաղել անցյալ տարվա հունիսին իր կոշտ մոտեցման հետևանքներից, երբ ԱՄՆ-ը միացավ Իսրայելի 12-օրյա պատերազմին Իրանի դեմ և ռմբակոծեց նրա երեք միջուկային օբյեկտները։ Հարձակումները տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների ֆոնին և հանգեցրին դրանց խափանման։

Այնուամենայնիվ, Թրամփը ենթադրում է, որ Թեհրանը մոտիվացված է այս անգամ բանակցելու։

«Ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են տեսնել գործարք չկնքելու հետևանքները»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Վաշինգտոնը պահանջում է, որ Թեհրանը հրաժարվի իր տարածքում ուրանի հարստացումից և ձգտում է ընդլայնել բանակցությունների շրջանակը՝ ներառելով ոչ միջուկային հարցեր, այլ Իրանի հրթիռային պաշարների հարցը։ Սակայն Թեհրանը, որը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել իր ծրագրի սահմանափակումները միայն պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Ժնև ժամանած Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ՝ տեխնիկական քննարկումների փուլ անցկացնելու համար։ Թեհրանը դադարեցրել էր համագործակցությունը ՄԱԿ-ի վերահսկող մարմնի հետ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր միջուկային օբյեկտների վրա հարձակումներից հետո։

ՄԱԳԱՏԷ-ն ամիսներ շարունակ կոչ է անում Իրանին հայտնել, թե ինչ է պատահել իր 440 կգ բարձր հարստացված ուրանի պաշարների հետ իսրայելա-ամերիկյան հարվածներից հետո և թույլ տալ ստուգումները լիովին վերսկսել, այդ թվում՝ ռմբակոծված երեք հիմնական վայրերում՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Թեհրանը թույլատրել է որոշակի մուտք չվնասված վայրեր, սակայն թույլ չի տվել տեսուչներին այցելել այլ վայրեր՝ հղում անելով ճառագայթման հնարավոր ռիսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի