Իրանը պատրաստ է միջուկային փոխզիջման, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն. Արաղչին ժամանել է Ժնև՝ բանակցությունների

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին կիրակի երեկոյան դիվանագիտական ​​և տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Ժնև՝ մի շարք խորհրդակցությունների համար։ Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Արաղչիին դիմավորել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վոլֆգանգ Բրյուլհարտը։

Այցի ընթացքում Արաղչին հանդիպումներ է ունենալու Շվեյցարիայի արտգործնախարարի, իր օմանցի գործընկերոջ և  Ատոմային էներգիայի միջազգային  գործակալության գլխավոր տնօրենի, ինչպես նաև Շվեյցարիայում գտնվող այլ միջազգային պաշտոնյաների հետ։ Նախատեսվում է նաև նրա ելույթը Ժնևում կայանալիք ՄԱԿ-ի զինաթափման համաժողովում։

Հաղորդվում է, որ «երեքշաբթի Օմանի միջնորդությամբ և բարի կամքով տեղի կունենան Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններ միջուկային ծրագրի վերաբերյալ»։

Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները վերսկսեցին Մասկատում փետրվարի 6-ին՝ նախորդ բանակցությունների ձախողումից մի քանի ամիս անց, երբ Իսրայելն անցյալ տարվա հունիսին աննախադեպ ռմբակոծություն սկսեց Իրանի դեմ, որը սկիզբ դրեց 12-օրյա պատերազմին։

Փետրվարի 6-ին Արաղչին գլխավորում էր իրանական պատվիրակությունը ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ անուղղակի միջուկային բանակցություններում։

Միևնույն ժամանակ, Իրանի փոխարտգործնախարարը BBC-ին ասել է, որ Թեհրանը կքննարկի իր ուրանի պաշարների հարցում փոխզիջումների գնալու հնարավորությունը, եթե Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները։ Իրանը պատրաստ է փոխզիջումների գնալ՝ Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու համար, ներառյալ՝ իր բարձր հարստացված ուրանի նոսրացումը, սակայն Վաշինգտոնը պետք է վերացնի պատժամիջոցները, որոնք կաթվածահար են անում Իրանի տնտեսությունը, ասել է Մաջիդ Թախտ-Ռավանչին։

«Եթե մենք տեսնենք նրանց (ամերիկյան) կողմից անկեղծություն, վստահ եմ, որ համաձայնության հասնելու ճանապարհին կլինենք»,- ասել է նա։

Կիրակի իրանական Fars գործակալությունը, հղում անելով արտաքին գործերի նախարարության պաշտոնյային, հաղորդել էր, որ բանակցություններում կքննարկվեն նաև Իրանի էներգետիկ ոլորտում ամերիկյան հնարավոր ներդրումները։

Իրանի տնտեսական դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Համիդ Ղանբարին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է Միացյալ Նահանգների հետ համաձայնության, որը տնտեսական օգուտներ կբերի երկու երկրներին, մասնավորապես, ավիացիա, հանքարդյունաբերություն և նավթագազային ոլորտներ, հաղորդում է Fars-ը։

«Որպեսզի համաձայնագիրը կենսունակ լինի, կարևոր է, որ Միացյալ Նահանգները նույնպես կարողանա օգտվել դրանից այն ոլորտներում, որոնք ունեն ուժեղ և արագ տնտեսական եկամտաբերության ներուժ»,- ասել է Ղանբարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի