ԱՄՆ Գլխավոր դատախազությունն Էփշտեյնի ֆայլերում առկա ավելի քան 300 քաղաքական գործիչների և հայտնիների անուններ է հրապարակել

Լուրեր

26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Կոնգրես է ուղարկել «քաղաքականապես ազդեցիկ անձանց» ցուցակը, որոնք հիշատակվում են միլիոնավոր ֆայլերում և հրապարակվել են դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործով հետաքննության շրջանակում, գրում է CNN-ը։

Վեց էջանոց նամակը, որի պատճենը ձեռք է բերել CNN-ը, ներառում է ֆայլերում հայտնված բազմաթիվ ականավոր գործիչների անուններ՝ անկախ համատեքստից, և չի նշվում, թե որքանով են այդ մարդիկ կապված կամ շփվել Էփշտեյնի հետ։ Նամակը ստորագրված է գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշի կողմից և ուղղված է Ներկայացուցիչների պալատի և Սենատի իրավական ​​​​հանձնաժողովների բարձրաստիճան անդամներին։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը ստիպված էր հրապարակել ցուցակը՝ Կոնգրեսի կողմից ընդունված Էփշտեյնի գործերի թափանցիկության մասին օրենքի պատճառով:

Մինչ ցուցակում ընդգրկված որոշ անձինք լավ փաստաթղթավորված կապեր ունեն դատապարտված սեռական հանցագործի հետ, մյուսների պարագայում հայտնի չէ, որ երբևէ անձամբ շփվել են Էփշտեյնի հետ: Ցուցակում ընդգրկված են երկրների նախագահներ, բիզնես առաջնորդներ և պետական ​​պաշտոնյաներ, ինչպես նաև մահացած գործիչներ, այդ թվում՝ արքայադուստր Դիանան, Էլվիս Փրեսլին և Մայքլ Ջեքսոնը:

Այնտեղ նաև հիշատակվում են Էփշտեյնի հետ նախկինում կապված հայտնի անձինք, այդ թվում՝ ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը, նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բեննոնը, Սպիտակ տան նախկին խորհրդական Քեթի Ռյումմլերը և միլիարդատեր գործարարտ Լես Վեքսները։

Ցուցակում նշվածներից ոչ մեկը, բացի Էփշտեյնից և նրա հանցակից Գիսլեյն Մաքսվելից, չի ենթարկվել քրեական պատասխանատվության Էփշտեյնի հանցագործությունների կապակցությամբ։

Կոնգրեսին ուղղված նամակում նաև ներառված են նոր ականավոր անձինք, որոնցից մի քանիսը պարզապես ներկայացվել են լրատվական հոդվածներում և, կարծես, ուղղակիորեն կապված չեն Էփշտեյնի հետ կամ չեն շփվել նրա հետ։

«Անունները հայտնվում են օրենքի համաձայն հրապարակված ֆայլերում տարբեր համատեքստերում։ Օրինակ՝ որոշ անձինք լայնածավալ ուղղակի էլեկտրոնային կապ են ունեցել Էփշտեյնի կամ Մաքսվելի հետ, մինչդեռ մյուս անձինք հիշատակվում են միայն փաստաթղթի այն մասում, որը, ըստ երևույթին, կապ չունի Էփշտեյնի և Մաքսվելի գործերի հետ»,- նշվում է Արդարադատության նախարարության նամակում։

Այս ֆայլերի հրապարակումը պարտադրող օրենքի  համահեղինակներից օրենսդիր Ռո Խաննան պնդում է, որ Արդարադատության նախարարությունը «դիտավորյալ խեղաթյուրում է իրավիճակը՝ պարզելով, թե ով է հանցագործը և ով է հիշատակվում էլեկտրոնային նամակում»՝ հրապարակելով ավելի քան 300 անձանց ցուցակ։

Էփշտեյնի զոհերի ակտիվ դաշնակից, հանրապետական գործիչ Նենսի Մեյսը շաբաթ երեկոյան սոցիալական ցանցերում գրառման մեջ քննադատել է Արդարադատության նախարարությանը՝ պնդելով, որ «հրապարակված ցուցակում կան բացակայող անուններ»։

Գերատեսչությունը խիստ քննադատության է ենթարկվում Էփշտեյնի զոհերի և Կոնգրեսի անդամների կողմից՝ միլիոնավոր հրապարակված փաստաթղթերում անունների և մանրամասների անհամապատասխան խմբագրման պատճառով։

Կոնգրեսի որոշ անդամներ, որոնք ծանոթացել են փաստաթղթերի չխմբագրված տարբերակներին, ավելի ուշ ասել են, որ Արդարադատության նախարարությունը պաշտպանում է ազդեցիկ մարդկանց, ինչը նրանց դրդել է ֆայլերից հանել լրացուցիչ անունները։