Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Հասարակություն
16.02.2026 | 11:17
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է՝ Աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, Արտակարգ դրության սահմանման և Ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները:

«Հաջորդիվ նույնպես խորհուրդը կշարունակի քննարկումները նշյալ թեմաների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։