Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Լուրեր

25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել և այն մտել է օրինական ուժի մեջ։

«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։

Դատավճռի դեմ՝ դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին վերաքննիչ բողոքներ՝ խնդրելով ճանաչել Հրայր Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին վճռաբեկ բողոքներ:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարից 12-ից մտել է օրինական ուժի մեջ»,- ասված է հաղորդագրությունում։