ՀՀ-ից անօրինական Ադրբեջան անցած Իրաքի քաղաքացին Բաքվում 1 տարվա ազատազրկման է դատապարվել

Լուրեր

07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
Բոլորը

Իրաքի քաղաքացին՝ 2002 թվականին ծնված Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին, որը փորձել էր անօրինական կերպով Հայաստանից Ադրբեջան էր անցել, Կուբաթլուի շրջանային դատարանի որոշմամբ դատապարտվել է 1 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանում Բադրավին նշել է, թե ինչու է ցանկացել Հայաստանից անցնել Ադրբեջան։

«Ես ազգությամբ թուրքմեն եմ։ 2013 թվականին ընտանիքիս հետ տեղափոխվեցի Թուրքիա՝ մշտական ​​բնակության և աշխատելու։ Սակայն ֆինանսական վիճակի պատճառով վերադարձա Իրաք և աշխատեցի շինարարության ոլորտում։ Այնուհետև որոշեցի մեկնել մեկ այլ երկիր՝ ավելի լավ եկամուտ ստանալու համար։ Իմացա, որ հնարավոր է Հայաստան գնալ ամենաէժան վիզայով և տոմսով։ Արդյունքում, 2022 թվականին գնեցի վիզա 10 դոլարով և ավտոբուսի տոմս՝ 50 դոլարով և Իրաքից մեկնեցի Իրան, իսկ այնտեղից՝ Հայաստան։ Հայաստանում տարբեր աշխատանքներ կատարեցի, բայց ինձ աշխատավարձ չվճարեցին։ Գործատուն ինձ ծեծեց մորս հետ հեռախոսով թուրքերեն խոսելու համար»,- ըստ ադրբեջանական կողմի՝ ասել է Բադրավին։

Դրանից հետո նա որոշել է լքել Հայաստանը։ Նշվում է, թե հայ սահմանապահները, իբր, ասել են, որ նա պետք է վճարի 2000 դոլար տուգանք Հայաստանում անօրինական ապրելու համար։

«Քանի որ ես գումար չունեի, ինձ թույլ չտվեցին մտնել Իրան, և ասացին, որ ես կարող եմ լքել Հայաստանը միայն տուգանքը վճարելուց հետո։ Ես վերադարձա Մեղրի քաղաք, և քանի որ կարծում էի, որ այնտեղ ապրելը վտանգավոր է, որոշեցի անօրինական կերպով հատել սահմանը։ Որոշ ուսումնասիրություններ կատարելուց հետո իմացա, որ Հայաստանը սահման ունի Ադրբեջանի հետ։ Ես ավտոբուսով գնացի սահմանի մոտ գտնվող մի գյուղ, ապա օգտագործեցի «Google map» հավելվածը՝ երկու երկրների սահմանին մոտենալու համար։ Ես երեք օր մնացի անտառում։ Սեպտեմբերի 1-ին, որոշ ժամանակ քայլելուց հետո, տեսա ադրբեջանական դրոշ։ Արդյունքում ինձ ձերբակալեցին սահմանապահները»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի