Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու լինել․ ՀՀ Սահմանադրությունը չի՛ կարող փոխվել ինչ-որ մեկի քմահաճույքով․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական մի շարք հարցերի՝ օտարերկրյա հեռուստաալիքների միջամտությունը ներքաղաքական կյանքին սահմանափակող նախագծից մինչև ընդդիմադիր դաշտում նոր ուժերի ձևավորմանը։

Անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է արգելել օտարերկրյա աուդիովիզուալ ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը՝ Բադալյանը պատասխանել է մտահոգություններին, որ իշխանության կողմից ձևավորված կարգավորող մարմինը կլինի կողմնակալ։

«Նրանց (ընդդիմության) ամբողջ հույսը դա է, որ օտարերկրյա այն ծրագրերը, որոնք Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտում են, քննադատում են իշխանություններին և երբեմն իրենց չափերն անցնում են, քանի որ շատ այսպես համահունչ է մեր ընդդիմությունը այդ բոլոր արված արտահայտություններին և ներքաղաքական կյանք ներխուժումներին, բնականաբար, իրենց հույսը ընտրություններին ընդառաջ հենց այդ ծրագրերն են, և բնականաբար, նրանք գոհ չպիտի որ լինեն»,- ասաց պատգամավորը։

Նա հավելեց, որ այս օրենսդրական փոփոխությունը կատարվում է հիբրիդային պատերազմի դեմ պայքարի շրջանակում՝ Եվրոպական միության հետ համագործակցությամբ։ Խոսելով ատելության խոսքի դեմ պայքարի նոր նախագծի մասին՝ Բադալյանը հայտնեց իր անձնական դիրքորոշումը՝ նշելով, որ ի սկզբանե դեմ է եղել Քրեական օրենսգրքից հայհոյանքի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի հանմանը։

«Ես դրան դեմ էի, որովհետև պարզ էր, որ դա բերելու է այսպես բարձիթողի վիճակի, սանձարձակության։ Հիմա հայհոյանքն էլ է դարձել սովորական մի բան, որովհետև եթե մեր օրենսդրությամբ դեռ… դրա հնարավորությունը կար, նորով դա ամբողջությամբ փակվեց», – նշեց նա՝ ընդգծելով, որ արժեքների վերադասավորում է տեղի ունենում, ինչը հօգուտ հայ մարդու չէ։

Հարցին, թե արդյոք կպատժվեն բոլոր հայհոյողները, այդ թվում՝ իշխանական, Բադալյանը վստահեցրեց. «Բոլորն էլ պատժվելու են, որովհետև Հայաստանի Հանրապետությունում բոլորը ենթարկվում են Հայաստանի Հանրապետության օրենքին»։

Լուսինե Բադալյանը սուր քննադատության ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և նրա ներկայացուցիչներին՝ ի դեմս Սամվել և Նարեկ Կարապետյանների։ Արձագանքելով Նարեկ Կարապետյանի հայտարարություններին, թե իբր իշխանությունը թուլացրել է բանակը, կործանել Արցախը և «բացել Սյունիքի դարպասները», պատգամավորը դրանք որակեց անհիմն։

«Ի՞նչ է ասում այս երիտասարդը։ Թուլացրեց բանակը, ի՞նչ է նշանակում թուլացրեց բանակը։ Տեսե՞լ եք, թե ինչքան ենք հզորացրել բանակը՝ և՛ պաշտպանական գծի կահավորումը, և՛ այն զենք-զինատեսակները, որոնք մենք ձեռք ենք բերել։ Եթե նա սա համարում է բանակի թուլացում, իսկ բանակն ուժեղ էր, կներեք արտահայտությանս համար, բանկա-տուշոնկաներով, այդ դեպքում դա իր խնդիրն է և իրեն ընտրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու խնդիրը», – ասաց նա։

Պատգամավորի կարծիքով, Սյունիքի դարպասները բաց լինելու մասին խոսողները նկատի ունեն ռուս սահմանապահների բացակայությունը, և նրանց համար դարպասները կլինեին փակ, եթե այնտեղ ռուսական զորք կանգնած լիներ։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի քաղաքական հավակնություններին՝ Բադալյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս նրան լինել վարչապետի թեկնածու։ Նա քննադատեց հետխորհրդային մշակույթը, որտեղ ցանկացած գործարար դիտարկվում է որպես քաղաքական գործիչ։

«Պոստխորհրդային մշակույթը, որ ցանկացած օլիգարխ մարդկանց մտքում դիտարկվում է որպես պոտենցիալ քաղաքական գործիչ, և մեր հայկական նախահեղափոխյան, հեղափոխական այդ մշակույթը… որ եթե մարդը փող ունի, ուրեմն կարող է դառնալ քաղաքական գործիչ, մենք ունեցել ենք, չէ՞, այդպիսի դեպքեր շատ։ Եվ այս մշակույթին վերջը պիտի տրվի», – եզրափակեց Լուսինե Բադալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան