Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

Ուկրաինական ԱԹՍ-ները լույս նոյեմբերի 4-ի գիշերը հարվածել են  Ադիգեայի Հանրապետության Ադիգեյսկ քաղաքում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին․ գրում  է Current time-ը։

Ընկերության տվյալներով՝ կենտրոնի բոլոր աշխատակիցները նախապես տարհանվել են, տուժածներ չկան։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Օբյեկտում գտնվող ապրանքները կհեռացվեն վաճառքի հարթակից, և դրանք հնարավոր չի լինի պատվիրել։ Պատվերների մի մասը ընկերությունը կչեղարկի, իսկ մյուս մասը կտեղափոխի և կառաքի այլ պահեստներից։

Ադիգեայի ղեկավար Մուրատ Կումպիլովը հայտնել է, որ Ozon-ի օբյեկտում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ուժերն ու փրկարարները։ Բացի այդ, Տեուչեժսկի շրջանի Պետրով խուտորում անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են գազատարն ու մասնավոր տներից մեկի ապակեպատումը։ Գազի արտահոսքը վերացվել է, տուժածներ չկան, նշել է նա։

Ուկրաինական Supernova+ մոնիթորինգային ալիքը հայտնել է նաև բռնակցված Ղրիմում գտնվող «Գվարդեյսկոյե» օդանավակայանի և օկուպացված Դոնեցկի Շախտյորսկայա փողոցում գտնվող «Ֆենիքս» տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին։ Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։

Հավելենք, որ Ozon-ի այս լոգիստիկ կենտրոնը բացվել է 2024 թվականին։ Բացման արարողության ժամանակ հանրապետության ղեկավարն այն անվանել էր «երկրի հարավում ամենախոշորը»։ Հայտարարվել էր, որ կենտրոնում կաշխատի մինչև 2 հազար մարդ։ Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնն այս տարվա օգոստոսի վերջին ևս ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Ընդհանուր առմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի 14 շրջանների, Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի վրա 709 ուկրաինական ԱԹՍ-ներ  ոչնչացնելու մասին։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի