Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել

Լուրեր

04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
Բոլորը

Նոյեմբերի 3-ին եվրոպական քաղաքների միջև չվերթներ իրականացնող առնվազն յոթ ինքնաթիռ ռումբի առկայության մասին կեղծ ահազանգեր է ստացել։ Դրանցից չորսը պատկանել են Ryanair բյուջետային ավիաընկերությանը. գրում է DW-ի ռուսական ծառայությունը` Reuters-ին հղում անելով։

Ահազանգերի պատճառով որոշ օդանավեր ուղղորդվել են այլ օդանավակայաններ, իրականացվել են անվտանգության ստուգումներ։

Երկու ինքնաթիռ ուղևորվում էր Վարշավա, ևս երկուսը՝ Սոֆիա և Հռոմ, իսկ մեկը՝ իսպանական Մուրսիա քաղաք։ Լոնդոնից Լեհաստանի մայրաքաղաք թռչող LOT ավիաընկերության ինքնաթիռը Շոպենի անվան գլխավոր օդանավակայանի փոխարեն ուղղորդվել է մոտակայքում գտնվող Վարշավա-Մոդլին օդանավակայան։ Ինքնաթիռի զննության ընթացքում օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։ Կոպենհագենից թռչող Scandinavian Airlines-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Շոպենի օդանավակայանում, սակայն օդանավում վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերվել։

Պայթուցիկ սարքերի մասին ահազանգեր են ստացել նաև իռլանդական Ryanair և հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունների ինքնաթիռները, որոնք Սոֆիա էին ուղևորվում համապատասխանաբար Դուբլինից և Միլան-Բերգամո օդանավակայանից։ Սպառնալիքների պատճառով ստուգվել են Ryanair-ի ևս երեք օդանավեր։ Դրանցից մեկը վայրէջք է կատարել Մուրսիայում, իսկ երկուսը՝ Հռոմում՝ ժամանելով Լիսաբոնից և Դուբլինից։

Reuters-ը հիշեցնում է նաև նոյեմբերի 2-ին տեղի ունեցած միջադեպը։ Այդ օրը Լոնդոնից Սոֆիա թռչող Wizz Air-ի օդանավը ռումբի մասին ահազանգից հետո հունգարական կործանիչի ուղեկցությամբ արտակարգ վայրէջք էր կատարել Բուդապեշտի օդանավակայանում։ Այդ ինքնաթիռում նույնպես պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել։

«Հստակ թիրախի՝ կոնկրետ պետության, ավիաընկերության կամ երթուղու բացակայությունը վկայում է, որ նպատակը ավիահաղորդակցության ընդհանուր խաթարումն էր»,- Reuters-ին ասել է ավիացիոն ոլորտի ռիսկերի վերլուծությամբ մասնագիտացված Osprey Flight Solutions խորհրդատվական ընկերության վերլուծական բաժնի ղեկավար Ռիս Ջոնսը։ Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած կեղծ ահազանգերի հետևում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի