Ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի երեք գյուղերում բնակվող մի խումբ բնակիչների տներից ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտմաբերել։

«Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները դեռևս անցած տարվա նոյեմբերին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք և Լճաշեն գյուղերի բնակիչ մի խումբ տղամարդիկ ապօրինի պահում են զենք-զինամթերք և թմրամիջոցներ։
Նոյեմբերի 15-ին նախաձեռնվեց քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունն ի վերջո հաստատվեց, ճշտվեց կասկածելի անձանց շրջանակը։

Փետրվարի 4-ին, դատարանի որոշմամբ Քննչական կոմիտեի ծառայողները, քրեական ոստիկաների և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ 11 անձանց բնակության վայրերում կատարեցին խուզարկություններ։

Սևանի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց նռնակ և փամփուշտներ, Սևանի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը՝ թմբուկավոր ատրճանակ, դեղնականաչավուն զանգված և կանեփի սերմ, Ծաղկունքի բնակիչ 52-ամյա տղամարդու տանը՝ կանեփի 22 ցողուն՝ մոտ երկու կիլոգրամ քաշով, կանեփի սերմ, 620 գրամ կանեփի նմանվող զանգված, նաև՝ ավելի քան 11 կիլոգրամ չորացված-մանրացված զանգվածներով լցված 32 տարա, իսկ Լճաշենի բնակիչ 49-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց մոտ 288 գրամ մանրացված կանեփանման զանգված։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։