Կարո Կարապետյանը խոստովանում է՝ որդին բանակում չի ծառայել

Լուրեր

14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը Factor.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ որդին՝ Վիլիկ Կարապետյանը, պարտադիր զինվորական ծառայություն չի անցել։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Factor.am-ը հրապարակել էր «Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել հայոց բանակում և ի՞նչ հիմքերով» վերնագրով տեսանյութ, որում ներկայացրել էինք տեղեկատվություն` շուրջ 5 տասնյակ գործող և նախկին պաշտոնյաների որդիների՝ պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ:

Կարո Կարապետյանը տեսանյութի հրապարակումից հետո լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ իր որդին անցել է պարտադիր զինվորական ծառայություն: «Մամուլը ե՞րբ ա ճիշտ բան գրում»,- ասել էր պատգամավորը, իսկ լրագրողի հարցին, թե արդյոք չի պատրաստվում դատի տալ Factor.am-ին, ասել էր․ «Ես որևէ մեկին դատի տված կա՞մ»:

Նախկին պատգամավորի հայտարարությունից հետո Factor.am-ը կրկին գրավոր հարցմամբ դիմել էր ՊՆ, որտեղից, սակայն, մեզ կրկին վստահեցրին, որ իրենց կողմից ներկայացված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը․ Վիլիկ Կարոյի Կարապետյանը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել։

Այսօր կապ հաստատեցինք Կարո Կարապետյանի հետ․ վերջինս արդեն մամուլի տեղեկատվությանը թերահավատությամբ չէր մոտենում։

Ներկայացնում ենք հարցազրույցը ստորև․

-Պարոն Կարապետյան, Ձեզ լրագրող է զանգահարում Factor.am կայքից։

-Հա, ինչի՞ ես զանգահարել, ազիզ ջան։

-Որովհետև Դուք հայտարարել էիք, որ Ձեր տղան ծառայել է, մենք ՊՆ-ից ևս մեկ անգամ ճշտեցինք․․․

-Ազիզ ջան, ուրիշ հարց կարա՞ս տաս, հիմա ես քո ընտանիքի վերաբերյալ հարց տամ, կպատասխանե՞ս։

-Պարոն Կարապետյան, Դուք պատասխանատու հայտարարություն էիք արել, ասել էիք, որ մենք ստել ենք, ասել էիք, որ դատի չեք տա, բայց մենք սուտ ենք խոսում։

-Ես տենց բան չեմ ասել, ուրեմն սուտ ա ասում էդ լրագրողը։

-Պարոն Կարապետյան, հիմա կարո՞ղ եք ասել՝ Ձեր տղան ծառայե՞լ է, թե՞ ոչ։

—…

-Պարոն Կարապետյա՞ն։

-Հա։

-Ձեր տղան ծառայե՞լ է։

-Իմ տղան գիտությունների թեկնածու է։

-Ա՞յդ հիմքով է ազատվել։

-Հա։

-Ո՞ր գիտությունների։

-Իրավագիտության։

-Որտե՞ղ է սովորել։

-Անգլիա։

-Բուհը չե՞ք ուզում ասել։

-Ասում եմ՝ Անգլիա, ստեղ իրավաբանականն ա ավարտել, հետո ընդե ա շարունակել, ասպիրանտուրան էլ ստեղ ա պաշտպանել։

-Պարոն Կարապետյան, խնդիրն այն է, որ Դուք ի սկզբանե հրաժարվում էիք, ասում էիք տղաս ծառայել է, հիմա ամեն ինչ բարդում եք մյուս լրագրողի վրա։

-Չէ, պռոստը զանգեց, եսիմ մի ձևի խոսաց, ես էլ իրան հարց տվի իր ա ընտանիքի մասին, ինքը չպատասխանեց։

-Պարոն Կարապետյան, Ձեզ վատ չե՞ք զգում, որ Դուք եղել եք օրենսդիր մարմնի անդամ, իսկ Ձեր տղան չի պաշտպանել հայրենիքի սահմանները։

-Մեր տղան էնքան ա պաշտպանել սահմանները, եռօրյա պատերազմին էլ ա մասնակցել, թող մտածեն նրանք, ովքեր չեն մասնակցել։

-Եռօրյա ասելով՝ նկատի ունեք ապրիլյան քառօրյա պատերա՞զմը։

-Այո։

-Իսկ կարո՞ղ եք ասել՝ ո՞ր դիրքերում է եղել։

-Հադրութում։

Սեդա Ղուկասյան