Էստոնիան կալանել է Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ռուսական անձնակազմով Baltic Spirit նավը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Փետրվարի 3-ին Էստոնիայի իշխանություններն իրենց ներքին ջրերում Բահամյան կղզիների դրոշի ներքո Էկվադորից Սանկտ Պետերբուրգ նավարկող «Baltic Spirit» (IMO: 9765873) կոնտեյներային նավն են կալանել։ Տեղական ERR-ի հաղորդմամբ՝ նավը կասկածվում է մաքսանենգության մեջ, գրում է The Insider-ը։

Նավը կալանվել է երեկ՝ ժամը 17:00-ին սահմաններում, Նայսար կղզու մոտ։ Այդ ժամանակ այն խարիսխ էր գցել բունկերային կայանատեղիում՝ լիցքավորման համար։

Չնայած Baltic Spirit-ը Ռուսաստան էր մեկնում, այն մաս չի կազմել, այսպես կոչված, «ստվերային նավատորմի»՝ նավերի խմբի, որն օգտագործվում է Մոսկվայի կողմից պատժամիջոցները շրջանցելու համար: Ընդհակառակը, Էստոնիայի իշխանությունները շեշտել են, որ այն կասկածվում է ոչ թե պատժամիջոցների խախտման, Էկվադորից մաքսանենգության մեջ: Չհաստատված հաղորդագրությունները ենթադրում են թմրանյութերի առկայություն։

Ըստ ERR-ի՝ նավի անձնակազմի անդամները բացառապես Ռուսաստանի քաղաքացիներ են։ Անձնակազմը դիմադրություն ցույց չի տվել կալանքի ժամանակ։

Նշվում է, որ նավն ավելի ուշ կուղարկվի նավահանգիստ՝ լրացուցիչ ստուգման։

Բահամյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավի գրանցված սեփականատերը Coolwind Navigation Corp.-ն է: Baltic Spirit-ից բացի՝ Coolwind Navigation Corp.-ը տիրապետում է ևս երկու կոնտեյներային նավերի, որոնք Պանամայի դրոշով են գործում:

Էստոնիայի կողմից կալանված նավը հաճախակի նավարկում է դեպի Պանամա, Ռուսաստան և Էկվադոր: Կոնտեյներային նավի օպերատորը Cool Carriers Ltd-ն է, որը գրանցված է Կիպրոսում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի