Բանակում հոգևոր ծառայությունը լուծարվո՞ւմ է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյանի գրառումն ու Պապիկյանի արձագանքը
Քաղաքականություն
30.01.2026 | 19:35
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում է հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը:
Ավելի վաղ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել էր, որ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։

