«Պիտի ձյունը մի քիչ դնի, նոր դրանք սկսեն աշխատել»․ ինչո՞ւ է մայթ մաքրող տեխնիկան «հանգստանում» Նոր Նորքի թաղապետարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
Բոլորը

Բլոգեր Էդուարդ Հայրումյանը տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, որ ձյան առատ տեղումների ընթացքում մայթ մաքրող չորս միավոր տեխնիկա կանգնած է Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դիմաց։

Ինչո՞ւ տեխնիկան չի շահագործվում՝ Factor TV-ն հետաքրքրվեց վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանից։ Նրա խոսքով՝ տվյալ պահին դեռևս բավարար քանակի ձյուն չի տեղացել, որպեսզի տեխնիկայի ներգրավումը արդյունավետ լինի։

«Պիտի ձյունը մի քիչ դնի, նոր դրանք սկսեն քշել, մաքրել, որ արդյունավետ լինի։ Հակառակ դեպքում նույն աշխատանքը ստիպված կլինենք մի քանի անգամ անել։ Այս պահին մեր աշխատակիցներն աղ են ցանում»,- ասաց Սևոյանը։

Պաշտոնյան ընդգծեց, որ մայթ մաքրող տեխնիկան շահագործվում է ոչ թե վարչական շրջանի, այլ ԵԱՍՄ-ի աշխատակիցների կողմից։

«Նոր Նորքի տարածքում այս պահին աշխատում է հինգ մեծ տրակտոր, ևս մեկ-երկուսն ունեն տեխնիկական խնդիրներ, սակայն մի քանի ժամվա ընթացքում դրանք կրկին դուրս կգան աշխատանքի։ Բացի այդ, ունենք նաև KARCHER մակնիշի բազմաֆունկցիոնալ երկու մեքենաներ»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։

Մարատ Սևոյանի հավաստմամբ՝ վարչական շրջանը ձնամաքրման աշխատանքների համար օգտագործում է առկա ողջ ռեսուրսը։

Հիշեցնենք, որ մայթ մաքրող այդ տեխնիկան Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 2023-ին՝ 50 միավորի համար վճարելով 34 մլն 600 հազար ՀՀ դրամ։ Քիչ առաջ էլ ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ մայրաքաղաքում աշխատում է աղ ցանող 47 տեխնիկա։ 

Արփի Հակոբյան