TikTok-ի սեփականատերն ավարտել է ընկերության ամերիկյան ստորաբաժանման վաճառքը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ByteDance-ը (TikTok-ի չինական սեփականատերը) ավարտել է համատեղ ձեռնարկության՝ TikTok USDS Joint Venture LLC-ի ստեղծումը, որի վերահսկիչ բաժնեմասը կլինի ամերիկյան ընկերությունների սեփականությունը՝ խուսափելու համար ԱՄՆ-ում հայտնի հավելվածի գործունեության արգելքից, գրում է Current time-ը։

Ձեռնարկության մեջ ընդգրկված են երեք կառավարող ներդրողներ՝ Silver Lake-ը, Oracle-ը և Աբու Դաբիում գործող MGX-ը, որոնցից յուրաքանչյուրը տիրապետում է 15% բաժնեմասի: ByteDance-ը կպահպանի 19,9%-ը, մինչդեռ ներդրողների խումբը, այդ թվում՝ Dell-ը, Vastmere Strategic Investments-ը, Alpha Wave Partners-ը և այլք, կպահպանեն մնացած 35,1% բաժնեմասը:

TikTok-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ համատեղ ձեռնարկությունը կգործի որոշակի երաշխիքների ներքո, որոնք ապահովում են ազգային անվտանգությունը՝ ԱՄՆ օգտատերերի համար տվյալների համապարփակ պաշտպանության, ալգորիթմների անվտանգության, բովանդակության մոդերացիայի և ծրագրային ապահովման երաշխիքների միջոցով:

«Ես շատ ուրախ եմ, որ օգնեցի փրկել TikTok-ը։ Այն այժմ կպատկանի մեծ ամերիկացի հայրենասերների և ներդրողների խմբին, որն ամենամեծն է աշխարհում, և կլինի կարևոր ձայն։ Այլ գործոնների հետ մեկտեղ՝ սա նաև այն պատճառն է, որ ես այդքան լավ հանդես եկա երիտասարդների շրջանում 2024 թվականի նախագահական ընտրություններում»,- Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով գործարքի ավարտը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին համագործակցության և գործարքի հաստատման համար, չնայած այն հանգամանքին, որ, ԱՄՆ նախագահի խոսքով, նա «կարող էր այլ կերպ վարվել»։

2024 թվականի ապրիլին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել էր TikTok-ն արգելափակելու մասին օրինագիծը, նույն ամսին նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր այն։ ԱՄՆ իշխանությունները վախենում էին, որ ByteDance-ը կարող է ստիպված լինել ամերիկացի օգտատերերի տվյալները փոխանցել Չինաստանին, քանի որ Չինաստանի 2014 թվականի հակահետախուզության մասին օրենքն արգելում է ընկերություններին՝ հրաժարվել հետաքննությունների համար անհրաժեշտ տվյալների հավաքագրումից։

Պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը հրամայել էր հետաձգել TikTok-ի արգելքը և 2025 թվականի սեպտեմբերին ստորագրել գործարքը թույլատրող գործադիր հրամանագիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի