Ավստրիայի ու Չեխիայի հավաքականները հայ ըմբիշների հետ համատեղ մարզումներ են անցկացնում Ծաղկաձորում

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը տարեսկզբին հագեցած է մարզական հավաքներով։ Ըմբշամարտի մարզադահլիճում ազատ ու հունահռոմեական ոճերի Հայաստանի հավաքականները մեծաքանակ ըմբիշներով է նախապատրաստվում առաջիկա մրցաշարերին։ Հայ ըմբիշների հետ համատեղ մարզումներ են անցկացնում նաև Ավստրիայի ու Չեխիայի հավաքականները։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի խոսքով, կարևոր է տարին սկսել ծաղկաձորյան հավաքով։

«Ծաղկաձորում ամենադժվար հավաքներն են տեղի ունենում։ Սպորտային համալիրում շատ լավ պայմաններ են։ Եթե այստեղ լավ հավաք ենք անցկացնում, ապա ամբողջ տարին լավ մարզավիճակում ենք լինում։ Այս տարի ունենք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ, որոնց չեմպիոնությունը նվաճելու համար պետք է ամեն ինչ անեմ»,- ասել է Արսեն Հարությունյանը։

Ավստրիայի հավաքականի մարզիչ Բոդի Յենյոն անդրադարձել է ծաղկաձորյան հավաքին։

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Այս մարզաբազան հիանալի է։ Սնունդը շատ համեղ է, մարզադահլիճում ունենք 5 մրցագորգ։ Եղել եմ շատ այլ երկրներում, բայց այստեղ ամեն ինչ այլ է։  Հիանալի է, որ մենք այստեղ ենք ու մարզվում ենք հայ ըմբիշների հետ»,- նշել է Բոդի Յենյոն։

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները տարին կսկսեն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայանալիք միջազգային մրցաշարով, որը կանցկացվի փետրվարի 6-8-ին։