Վրացիների ֆուրորն ու Պետրիկինայի 2-րդ չեմպիոնությունը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
Բոլորը

Անգլիական Շեֆիլդում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում գլխավոր անակնկալը մատուցել է Վրաստանի հավաքականը։

Տղամարդկանց մենասահքում Եվրոպայի չեմպիոն է դարձել վրացի Նիկա Էգադձեն։ Կարճ ու ազատ ծրագրերի համագումարում 23-ամյա գեղասահորդը վաստակել է 273,00 միավոր։ Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել իտալացի Մատեո Ռիցոն (256,37), բրոնզե մեդալին արժանացել է Չեխիան ներկայացնող Գեորգի Ռաշտենկոն (238,27):

Վրաստանի թիմը հաղթել է նաև սպորտային զույգերի պայքարում։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Անաստասիա Մետյոլկինան ու Լուկա Բերուլավան, որոնք հավաքել են 215,76 միավոր։

Կանանց մենասահքի պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճել է էստոնացի Նինա Պետրիկինան՝ վաստակելով 216,14 միավոր։ 21-ամյա Պետրիկինան երկրորդ տարին անընդմեջ է դարձել Եվրոպայի չեմպիոն։ Երկրորդ տեղը գրավել է բելգիացի Լունա Հենդրիկսը (191,26), եռյակը եզրափակել է իտալացի Լարա Նիկա Գուտմանը (186,87)։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գեղասահորդներ Սեմյոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը  չէին մասնակցել Եվրոպայի առաջնությանը սահմանված ժամկետներում Մեծ Բրիտանիայի մուտքի վիզա չստանալու պատճառով։