Կրեմլն անդրադարձել է Եվրոպայի հետ երկխոսության վերսկսման հնարավորությանը

Լուրեր

30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
Բոլորը

Մենք նկատի ենք առել մի շարք եվրոպացի առաջնորդների կողմից վերջին օրերին արված հայտարարությունները, մասնավորապես, Փարիզից, Հռոմից և նույնիսկ Բեռլինից։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու առաջարկները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ դիրքորոշումը, որ «պետք է խոսել ռուսների հետ»՝ «Եվրոպայում կայունությունն ապահովելու համար», «բացարձակապես համապատասխանում է» Կրեմլի տեսլականին։

«Սա նրանց դիրքորոշման դրական զարգացում է։ Որովհետև վերջերս մենք լսեցինք հայտարարություններ, որոնք լիովին բացառում էին ռուսների հետ ցանկացած երկխոսության հնարավորությունը»,- հավելել է Պեսկովը։

Հունվարի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին նախատեսում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի ուշ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարեց, որ ժամանակն է՝ Եվրոպան նույնպես խոսի Ռուսաստանի հետ։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք որոշակի առաջնորդներից որևէ ազդանշան եղել է Ռուսաստանի հետ շփումները վերսկսելու վերաբերյալ, Պեսկովը պատասխանել է. «Եթե նման շփումներ սկսվեն, մենք անմիջապես կտեղեկացնենք ձեզ»։

«Լոնդոնի դիրքորոշումը մնում է, ավելի շուտ, ապակառուցողական։ Այո, Մեծ Բրիտանիան առայժմ մնում է արմատական դիրքորոշման։ Լոնդոնը ոչ մի կերպ պատրաստ չէ նպաստել եվրոպական մայրցամաքում խաղաղությանը, կայունությանը կամ կանխատեսելի իրավիճակին»,- հավելել է Պեսկովը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը Politico-ին տված հարցազրույցում մերժել էր Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների առաջարկները՝ վերսկսելու Վլադիմիր Պուտինի հետ դիվանագիտական ​​​​գործակցությունը։