Մեծ Բրիտանիան մերժել է Ֆրանսիայի և Իտալիայի՝ Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու առաջարկը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մեծ Բրիտանիան տարակարծիք է Ֆրանսիայի և Իտալիայի հետ այն հարցում՝ արդյո՞ք Եվրոպան պետք է վերսկսի ուղիղ բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Politico-ն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պարբերականին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը մերժել է Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների առաջարկը՝ վերսկսել դիվանագիտական ​​շփումները Պուտինի հետ՝ որպես Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերի մաս։

«Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ են ապացույցներ, որ Պուտինն իսկապես խաղաղություն է ուզում, իսկ այս պահին ես դա չեմ տեսնում։ Մենք տեսնում ենք հսկայական նվիրվածություն այն աշխատանքին, որն Ուկրաինան կատարում է ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությամբ՝ խաղաղ կարգավորման ծրագրեր մշակելու համար, ներառյալ՝ անվտանգության երաշխիքները։ Սակայն մինչ այժմ ես որևէ ապացույց չեմ տեսնում, որ Պուտինը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ մասնակցել քննարկումների»,- հավելել է Քուփերը։

Ըստ նրա՝ նման ապացույցների բացակայության դեպքում Մոսկվայի վրա ճնշումը պետք է մեծանա պատժամիջոցների և ռազմական աջակցության միջոցով, այլ ոչ թե թուլանա։