ԵՄ-ն քննարկում է Պուտինի հետ բանակցող նշանակելու հարցը

Լուրեր

29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
Բոլորը

Մի քանի եվրոպական կառավարություններ ճնշում են գործադրում ԵՄ ինստիտուտների վրա՝ Ուկրաինայում պատերազմի  կարգավորման գործընթացքում ԵՄ շահերը ներկայացնող բանակցող նշանակելու համար։ Եվրոպան մտավախություն ունի, որ ԱՄՆ-ը կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ իր եվրոպացի դաշնակիցների մեջքի հետևում։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով քննարկումներին ծանոթ երեք դիվանագետների և պաշտոնյաների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրների խոսքով՝ այս գաղափարի կողմնակիցները, այդ թվում՝ Ֆրանսիան և Իտալիան, արդեն իսկ աջակցություն են ստացել Եվրահանձնաժողովում և ԵՄ այլ երկրներում: Նրանք կարծում են, որ Եվրոպան կկարողանա պաշտպանել իր «կարմիր գծերը», այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր ապագա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ուղղակիորեն ներկայացված լինի բանակցությունների սեղանի շուրջ:

Politico-ն նշում է, որ բանակցողի նշանակումը կլինի աննախադեպ քայլ և կնշանակի Եվրոպայի մոտեցման մեծ փոփոխություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնված երկկողմ շփումների շարքի նկատմամբ. ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու շարունակական ջանքերի ֆոնին եվրոպական երկրները ցանկանում են ցույց տալ իրենց պատրաստակամությունը՝ կարևոր դեր խաղալու խաղաղության գործընթացում։

Վերջին շաբաթներին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին համատեղ պաշտպանել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա շրջապատի հետ դիվանագիտական ​​ուղիներ բացելու գաղափարը։ Ըստ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Մակրոնը պնդում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկկողմ շփումների ֆոնին կարևոր է, որ Եվրոպան առնվազն մասնակցի քննարկումներին: Նա նշել է, որ Մելոնին ակտիվորեն աջակցում է այս մոտեցմանը, չնայած այն հանգամանքին, որ որոշ մայրաքաղաքներ հասկանում են նման շփումների հնարավոր սահմանափակ արդյունքները։

Միևնույն ժամանակ, նախաձեռնության շուրջ լուրջ տարաձայնություններ են մնում։ Քննադատները կարծում են, որ Պուտինի հետ բանակցողի նշանակումը կարող է տպավորություն ստեղծել, որ Ռուսաստանը պատրաստ է բարի կամքով դրսևորմամբ բանակցությունների, մինչդեռ Մոսկվան շարունակում է պահանջել, որ Ուկրաինան հանձնի այն տարածքները, որոնք ռուսական ուժերը չեն կարողացել գրավել։

Բրյուսելը նաև քննարկում է ԵՄ-ի ներդրումը հնարավոր բանակցություններում և այն, թե ինչպես կանխել ԱՄՆ նախագահի կողմից եվրոպական շահերը երկրորդ պլան մղելը:

Աղբյուրներից մեկի համաձայն՝ կան հարցեր, որոնք չեն կարող քննարկվել բացառապես ԱՄՆ-ի հետ, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են եվրոպական անվտանգության վրա: Նա ընդգծել է, որ այս ազդանշանը կարևոր է ոչ միայն Մոսկվայի, այլև Վաշինգտոնի համար։

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը Politico-ին ասել է, որ Բրյուսելը պետք է ավելի վճռական լինի, եթե ցանկանում է ներգրավված լինել: Նա ասել է, որ ԱՄՆ նախագահի երկխոսությունը Պուտինի հետ կշարունակվի, և Եվրոպան պետք է ունենա իր սեփական հաղորդակցության ուղիները, նույնիսկ եթե նույն սենյակում չէ ամերիկացիների և ռուսների հետ:

Հատուկ ներկայացուցչի նշանակման գաղափարն առաջին անգամ քննարկվել է անցյալ տարվա մարտին կայացած ԵՄ գագաթնաժողովում, հաստատել է ԵՄ բարձրաստիճան աղբյուրը։ Չնայած լայն աջակցությանը՝ որոշում չի կայացվել, և թեման չի ներառվել վերջնական հայտարարության մեջ։

Անհասկանալի է մնում, թե ում է ներկայացնելու նման բանակցողը՝ միայն ԵՄ-ն, թե՞ ավելի լայն «կամավորների կոալիցիային», ներառյալ՝ Մեծ Բրիտանիան և այլ երկրներ։ Նրա դիվանագիտական ​​կարգավիճակը և նշանակման ձևաչափը որոշված չեն։

Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը մշտապես հստակեցրել է, որ իրեն համարում է Ուկրաինայի ապագայի շուրջ բանակցություններին մասնակցելու միակ հնարավոր թեկնածուն։ Միևնույն ժամանակ, Հռոմում շաբաթավերջին առաջարկ է արվել այդ պաշտոնի համար դիտարկել Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին։ Որոշ դիվանագետներ նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին են նշել որպես հնարավոր թեկնածու՝ հղում անելով Թրամփի հետ նրա կապերին և Ռուսաստանի հետ փոխգործակցության փորձին։

Միևնույն ժամանակ, ԵՄ երկու աղբյուրներ ընդգծել են, որ հատուկ բանակցողի պաշտոնը դեռևս գոյություն չունի, և որ կոնկրետ թեկնածուների քննարկումները վաղաժամ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի