ՀՀ քաղաքացիները 2025-ին ավելի շատ են տուգանվել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Անցած տարի հունվար-նոյեմբերին պետությունը ՀՀ քաղաքացիներին վարչական իրավախախտումների համար տուգանել է 26 մլրդ 224.4 մլն դրամով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ սա ավելի է 2 մլրդ դրամով կամ 8.4%-ով։ Ընդ որում՝ սա 3.5 մլրդ դրամով կամ 15.4%‑ով ավելի է տարեկան ծրագրված ցուցանիշից։

2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերի բարձր մակարդակը, ըստ Ֆինանսների նախարարության հաշվետվության, հիմնականում պայմանավորված է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից բյուջեում չնախատեսված տուգանքների գանձմամբ, որոնք կազմել են շուրջ 1.1 մլրդ դրամ:

Իրավախախտումների դիմաց գանձված եկամուտների բարձր ցուցանիշն ապահովվել է նաև ՀՀ արդարադատության նախարության կողմից կիրառված պատժամիջոցներից մուտքերի հաշվին, որոնք կազմել են ավելի քան 2 մլրդ դրամ՝ 920.1 մլն դրամով կամ 82.6%-ով գերազանցելով նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների փաստացի ցուցանիշները։

Տեսչական մարմինները ևս ավելի շատ են տուգանել, քան նախորդ տարի։ Դրանք ապահովել են ընդհանուր շուրջ 1.5 մլրդ դրամ մուտքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 408.2 մլն դրամով կամ 37.7%‑ով ավելի։

Իրավախախտումների համար ավելի շատ է տուգանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Այս գերատեսչության կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը կազմել են 17.7 մլրդ դրամ՝ 1 մլրդ դրամով կամ 6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հիշեցնենք, որ 2018-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ»։

 

Գայանե Խաչատրյան