Երբ բանակային ընկերս իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ. Կարո Փայլանը՝ Թուրքիայում հայերի հանդեպ ատելություն սերմանելու մասին

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Երբ բանակային ընկերս իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ. Կարո Փայլանը՝ Թուրքիայում հայերի հանդեպ ատելություն սերմանելու մասին

Թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր ձեռնարկել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (ԺԴԿ-HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են»։ Այդ պահին ամբողջ դասարանը հայացքը սևեռեց իմ վրա։ Իսկ բանակային ընկերներից մեկը, երբ իմացավ, որ հայ եմ ուշագնաց եղավ: Ինձ նույնիսկ ասաց. «Անհնար է, որ դու հայ լինես, ախր դու լավ մարդ ես»: Սրա պատճառը այն է, որ նրան ամբողջ կյանքում հայերին սխալ են ներկայացրել: Ներկայացրել են որպես դավաճան, օտար և այլն»,- ասել է Կարո Փայլանը:

ermenihaber.am