«Մանչեսթեր Սիթին» խոշոր տրանսֆեր հաստատեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է անգլիական «Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոյի տեղափոխության մասին։
Գանացի ֆուտբոլիստն Անգլիայի 10-ակի չեմպիոնի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։ Նրան ցանկանում էին ձեռք բերել նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Տոտենհեմը»։
Բրիտանական մամուլի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 72 միլիոն եվրո։
Անտուան Սեմենյոն 2023 թվականից էր խաղում «Բորնմութում»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման, դարձել 10 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։