10 ամենաթանկ պետական գնումները 2025-ին

Լուրեր

30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
Բոլորը

2025 թվականին պետական ամենաթանկ 10 գնումների համար ծախսվել է 47 մլրդ 167 մլն դրամ։ Factor.am-ն ուսումնասիրել է պետական գնումների էլեկտրոնային Armeps համակարգն ու պարզել, որ 10 գնումից 4-ն իրականացվել է առանց մրցույթի՝ մեկ անձ ընթացակարգով, իսկ դրանցից մեկը՝ հրատապ կարգով։

Ամենաթանկ գնումն անցած տարում իրականացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն․ Երևան համայնքին պատկանող ընկերությունը 8 մլրդ 471 մլն դրամով «Արպանիվ» ՍՊԸ-ից 772 հատ անվադողեր է գնել Zhong Tong ավտոբուսների համար։

Երկրորդ տեղում Հանրային հեռարձակողի խորհրդի մեկ անձից կատարված գնումն է՝ 6 մլրդ 569 մլն դրամ արժեքով։ Այդքան գումար 2025-ի տարեսկզբին ՀՀԽ-ն վճարել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայությունների համար։

Երրորդ տեղում Պետգույքի կառավարման կոմիտեի գործարքն է՝ 5 մլրդ 775 մլն դրամ։ Կոմիտեն «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ից ծառայություններ է ձեռք բերել։ Խոսքը 2026-ին Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) ընթացքում «Մերիդիան» էքսպո կենտրոնում միջոցառումների անցկացման մասին է։ Գնումն իրականացվել է մեկ անձ ընթացակարգով։

2025-ի հաջորդ խոշոր գնումը կատարել է Երևանի քաղաքապետարանը՝ 4 մլրդ 750 մլն դրամով «Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ին պատվիրելով Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման կապալային աշխատանքներ։ Գնումը քաղաքապետարանը համարել է հրատապ և իրականացրել առանց մրցույթի։ Այս ընկերության ղեկավարն ու փոխկապակցված մի քանի անձինք, հիշեցնենք, 2023-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խոշոր նվիրատվություններ էին արել։

Հաջորդը կրկին Երևանի քաղաքապետարանն է․ 4 մլրդ 326 մլն դրամով «YUTONG BUS CO.» LTD-ից գնել է 45 տրոլեյբուս։

ՏԿԵՆ-ը 3 մլրդ 680 մլն դրամով «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ից գնել է ճանապարհների վերանորոգման աշխատանքներ։ Ընկերությունը հիմնանորոգել է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27․5 կմ-անոց հատվածը։ Նկատենք, որ աշխատանքները սկսվել են դեռ 2023-ին, պետք է ավարտվեին 1 տարում, սակայն նախարարությունը միայն 2025-ի հուլիսին է ընդունել դրանք։

Հաջորդը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է՝ 3 մլրդ 579 մլն դրամ գնումով։ «Եվրոպա» ՍՊԸ-ն կառուցել է Գեղարքունիքի Արեգունի, Կախակն և Փոքր Մասրիկ բնակավայրերի կրթահամալիրները։

ՏԿԵՆ-ը 3 մլրդ 375 մլն դրամ է վճարել «Ա.Ա.Բ. պրոեկտ» ՍՊԸ-ին՝ Տաթև-Աղվանի (Մ-2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 19․5 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար։ Պայմանագիրը կնքվել էր 2024-ի օգոստոսին, աշխատանքն ավարտվել է 2025-ի նոյեմբերին։
9-րդ տեղում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն է՝ 3 մլրդ 328 մլն դրամով։ Այս գնումը հատկապես ուշագրավ է, քանզի կատարվել է ՀՀ կառավարության հատուկ թույլտվությամբ, մեկ անձից, իսկ գնման առարկան միայն խորհրդատվական ծառայություն է։ Լոնդոնի Համալսարանական Քոլեջին պատկանող «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունը պետք է մինչև 2030 թվականն աջակցի Ակադեմիական քաղաքի ծրագրի կրթական կլաստերի մշակմանը։

Ամենաթանկ պետական գնումների թոփ տասնյակը եզրափակում է Երևանի քաղաքապետարանը, որը 3 մլրդ 311 մլն դրամով «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ից գնել է 104 վերելակ և դրանց տեղադրման ծառայություն։

Անցած տարում թանկարժեք գնում ձեռք է բերել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ 3 մլրդ 284 մլն դրամով վճարելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ին՝ ծառայությունների դիմաց։ Թե կոնկրետ ի՞նչ գործարք է և ի՞նչ ծառայություններ է մատուցել բանկը, հայտնի չէ․ Armeps-ում որևէ փաստաթուղթ չի հրապարակվել։

Ուշագրավ է նաև մեկ այլ գործարք․ Երևանի քաղաքապետարանը 2025-ի դեկտեմբերի 15-ին 3 մլրդ 28 մլն դրամ դոտացիա է ստացել ՏԿԵՆ-ից՝ Երևանի քաղաքապետի սեփական լիազորություների իրականացմանն աջակցելու նպատակով։

Գայանե Խաչատրյան