Եկեք պայմանավորվենք՝ պրոբլեմներին վերաբերվենք որպես մեր կյանքի առօրյայի մաս. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
Բոլորը

2026 թվականի հունվարի 1-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհավորել է քաղաքացիների Ամանորը՝ ցուցադրելով առատ ձյունով պատված կառավարական ամառանոցի տարածքը և կիսվելով տոնական տպավորություններով։

Վարչապետը նշել է, որ վաղուց նման ձյունառատ տեսարան չէր հիշում, և որ «ձյունը վերահաստատում է հեքիաթը»: Անդրադառնալով նախորդ գիշերվա տոնակատարությանը՝ նա ընդգծել է.

«Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում եղել է շուրջ 21,000 մարդ։
Մթնոլորտը եղել է շատ պոզիտիվ, ներկա են եղել բազմաթիվ զբոսաշրջիկներ, սփյուռքահայեր (Ռուսաստանից, ԱՄՆ-ից) և հայաստանյան ընտանիքներ՝ մի քանի սերունդներով (տատիկ-պապիկներ, ծնողներ, թոռներ)»։

Վարչապետը հատուկ շեշտել է, որ նման միջոցառումների պահանջարկը մեծանում է, և կառավարությունն ու քաղաքապետարանը պետք է դա պահեն օրակարգում։

Իր խոսքի հիմնական մասում Փաշինյանն անդրադարձել է հանրային տրամադրությանը և խնդիրների ընկալմանը։ Նա նշել է, որ բարձր տրամադրությունը չի նշանակում պրոբլեմների բացակայություն, քանի որ «աշխարհում չկա գեթ մի երկիր, որտեղ խնդիրներ չկան»։
Վարչապետը առաջարկել է 2026 թվականի հունվարի 1-ից պայմանավորվել մեկ բանի շուրջ.

«Եկեք պրոբլեմներին վերաբերվենք որպես մեր կյանքի առօրյայի մաս, որով մենք ուղղակի պետք է զբաղվենք։ Եթե էդ պրոբլեմները չլինեն, մեր կյանքը կլինի անհետաքրքիր և անիմաստ… Քաղաքակրթությունը ինքը նաև պրոբլեմներ ստեղծող երևույթ է, զարգացումը՝ պրոբլեմներ ստեղծող երևույթ է»։

Նրա խոսքերով՝  մեկ խնդրի լուծումը ծնում է նոր խնդիրներ, և դա է կյանքի ու զարգացման բանաձևը.«Երբ մի պրոբլեմ լուծում ես, էդ պրոբլեմի լուծումից հետո գալիս, առաջանում է երեք նոր պրոբլեմ, որը պետք է լուծես… Եթե չկա պրոբլեմ, ուրեմն չկա կյանք»։

Որպես օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը բերել է «300 դպրոց» ծրագիրը, որը նախատեսված է ավարտել 2026-ին։

«300 դպրոցը կավարտենք 2026 թվականին, և պարզվեց՝ 300 դպրոցը մեզ անհրաժեշտի ընդամենը 20 տոկոսն է»,– նշել է նա։

Եզրափակելով խոսքը՝ վարչապետը կոչ է արել պրոբլեմների լուծմանը մոտենալ պոզիտիվ տրամադրվածությամբ, քանի որ երջանկությունը, ազատությունը, ինքնիշխանությունը և պետականությունը կախված են նրանից, թե ինչպես ենք մենք կարողանում առնչվել այդ խնդիրների հետ։

«Պրոբլեմների լուծման և այդ չարչարանքի արդյունքը կլինի հաջողության բերկրանքը»,– ասել է Փաշինյանը և ևս մեկ անգամ շնորհավորել Ամանորն ու Սուրբ Ծնունդը։