Ստամբուլի նոր օդանավակայանի կառուցման ընթացքում 30 բանվոր է զոհվել

Լուրեր

17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի նոր օդանավակայանի դեռևս շարունակվող շինարարության ընթացքում զոհվել է 30 բանվոր. փոխանցում է ermenihaber-ը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը՝ մեջլիսի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին:

Պատգամավորների պահանջով նախարարը խոսել «Ստամբուլ» անունը ստացած օդանավակայանի շինարարության ընթացքում բանվորների իրականացրած բողոքի ակցիաների ու մասնակիցների ձերբակալությունների մասին:

Թուրհանը նշել է, որ այդ գործն իր ղեկավարած գերատեսչության հետ չի առնչվում, սակայն իր տեղեկություններով ձերբակալված բավորները խնդիրներ ունեն օրենքի հետ:

Օդանավակայանի բանվորները շինհրապարակում ակցիաներ էին անցկացրել՝ բողոքելով վատ աշխատանքային պայմաների ու մահվան  ելքով  պատահարների դեմ: Արդյունքում հարյուրավոր բանվորներ ձերբակալվել էին, որոնցից մի քանի տասնյակն առ այսօր կալանավորված է:

Ավելի վաղ Թուրքիայի «Բանվորի առողջության և աշխատանքայի անվտանգության խորհուրդ»-ը տեղեկություններ էր հաղորդել շինարարության սկզբից առ այսօր 38 բանվորներիի զոհվելու վերաբերյալ:

Նշենք, որ «Ստամբուլ» օդանավակայանը նախատեսվում է վերջնական շահագործման հանձնել մինչև 2023 թվականը: Վերջին՝ 4-րդ մասի շահագործման հանձնելուց հետո նախատեսվում է, որ օդանավակայանը տարեկան սպասարկելու է 200 միլիոն ուղևոր, ինչն աննախադեպ է ողջ աշխարհում, քանի որ այս պահին ամենաշատ ուղևորափոխադրումն ունեցող օդանավակայանը ԱՄՆ-ի «Ատլանտա» օդանավակայանն է՝ 103.9 մլնոն ուղևորով: